Ինքնաթիռի ուղևորը երկու անգամ վճարել է բորբոսնած սննդի համար
United Airlines ավիաընկերության ուղևոր Ջեյմի Լունդեն ստիպված է եղել երկու անգամ վճարել բորբոսնած սննդի համար: Այս մասին տղամարդը պատմել է ինստագրամյան իր էջում:
Ջեյմի Լունդեն Դենեվրից Լոս Անջելես էր թռչում United Airlines ավիաընկերության ինքնաթիռով: Տղամարդը բորտուղեկցորդից սնեյք է գնել, որի հետ մատուցվում է նաև հումուս: Բացելով սնունդը՝ տղամարդը արձանագրել է, որ այն բորբոսնած է:
Լունդեն կանչել է բորտուղեկցորդին, որը ոչ թե վերցրել է բորբոսնած սնունդը, այլ ուղևորի քարտը: Տղամարդը մտածել է, որ գումարը հետ են վերադարձնում, բայց պարզվել է, որ նա սննդի համար կրկին գումար է գանձել:
Համացանցի օգտատերերը ապշած էին United Airlines-ի պահվածքից: Նրանցից ոմանք տղամարդուն խորհուրդ են տվել դիմել դատարան:
Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն Աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը Վարդավառի տոնին, երբ խմբերի բաժանված, պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ: Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը: