Անգլիայի հեքիաթային կղզին փնտրում է այգեպան՝ 28 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձով
Անգլիայի Սենթ Մայքլս Մաունթ կղզին փնտրում է այգեպան, գրում է The Sun-ը:
Կղզին, ասես, հեքիաթային լինի իր գեղեկցությամբ. այնտեղ կան էկզոտիկ այգիներ և յուրօրինակ բուսականություն, պալատ, հին ավազան:
Հայտարարության մեջ նշվում է, որ այգեպանին կտրամադրվի տուն մի քանի ննջասենյակներով և նա կստանա 28 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ:
Այս պահին կղզում ապրում է 30 մարդ, իսկ տարեկան այն այցելում է 350 հազար զբոսաշրջիկ:
Նշվում է, որ այգեպանը պետք է փորձառու լինի և մեծ համբերություն ունենա, որպեսզի խնայի էկզոտիկ բուսականությունը: