Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի հանդիպման արագ կազմակերպման մասին
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կարող է շատ արագ նախապատրաստվել: Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են կազմակերպվել երկրների ղեկավարների թիմերի կողմից նույնիսկ գագաթնաժողովից անմիջապես առաջ:
«Միևնույն ժամանակ խոսելով հանդիպման մասին՝ Թրամփն, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել «ոտքի վրա» շփումը», - նշել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում: Նա հավելել է, որ այդկերպ հնարավոր չի լինի քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերը:
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 28-29-ը ճապոնական Օսակա քաղաքում: