Առավոտյան սուրճը վնասակար է
Այս թեմայով
Կախվածությունից բացի՝ առավոտյան պարբերաբար սուրճի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի հյուծվածության և ուղեղի կաթվածի:
Ըստ մասնագետների՝ սուրճից ու նիկոտինից կախվածությունը նույնն են: Այս մասին գրում է «Մեդիկֆորում» ռուսական հրատարակչությունը:
Թվացյալ թարմությունը իրականում վնաս է հասցնում օրգանիզմին: Մարդը դառնում է շուտ գրգռվող, նկատվում է ուժերի և էներգիայի անկում: Որոշ մասնագետներ, այսպես ասած, «սրճամոլությունը» դասում են ալկոհոլից կախվածության և թմրամոլության շարքին:
«Թե՛ սուրճը, թե՛ ալկոհոլը, թե՛ թմրադեղերն ազդում են մարդու էնդորֆին համակարգի վրա, որը պատասխանատու է մեր վիճակի համար»,- ասել է բժիշկ-նարկոլոգ Ալեքսեյ Լուկյանովը: