Արարատ Միրզոյանի աշխարհացունց հայտարարությունը
Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ասաց կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ես համոզված եմ, որ չափազանցություն չեմ անի, եթե ասեմ, որ Հայաստանն այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Այո, ոչ թե ԱՄՆ, այո, ոչ թե Եվրոպան։ Կախված նրանից՝ կհաջողի արդյոք հայկական ժողովրդավորությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում, որովհետեւ վերլուծելով այդ թվում եվրոպական, այդ թվում այլ երկրներում տեղի ունեցող գործընթացները, մենք հասկանում ենք, որ ամեն տեղ չէ, որ ամուր է, ամեն տեղ չէ, որ մարդու իրավունքները, ազատությունները խոցելի չեն»,- նշեց նա: