Բեռլինի կենտրոնում ռումբի պատճառով ավելի քան 3000 մարդ է տարհանվել (տեսանյութ)
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ռումբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
100 կգ կշռող ռումբը գտել են քաղաքի կենտրոնական հատվածում շինարարական աշխատանքների ժամանակ:
Քաղաքային իշխանությունները տարածքից ավելի քան 3 000 մարդ են տարհանել:
Համաձայն իրավապահ մարմինների՝ սակրավորները վնասազերծել են ամերիկյան արտադրության ռումբը: