Փաշինյանն ու Պուտինը «երթևեկում են» նույն «Վոլգայով»
Համացանցում սկսում է տարածվել Մերձմոսկովյան շրջանում արված մի տեսանյութ, որտեղ երևում է ՝ ինչպես է մայրուղով երթևեկում «Վոլգա» մակնիշի մեքենա: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Հետաքրքիրն այն է, որ մեքենայի մի կողմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երկու երկրների ղեկավարները պատկերված են ազգային խորհրդանիշների՝ դրոշի ու զինանշանի ֆոնին: Մեքենայի վրա հայերենով ու ռուսերենով նշված են նաև երկրների անունները: