1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 հուլիսի 2019թ., 00:00
Ձեր արածը ձեզ դուր եկա՞վ Թուրքիան դադարում է հուսալի դաշնակից լինել «Սանիթեքը» երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում. ընկերության արձագանքը՝ Հայկ Մարությանին Օրական 300 կալորիայից հրաժարվելն օգտակար է անգամ սլացիկ մարդկանց համար Դ. Սահակյանցը «Ոսկե Ծիրանի» ֆիլմերի պատճառով դեմարշ է արել և դուրս եկել Կինեմատոգրաֆիստների միությունից Զախարովան ռուսական եթերում խոսել է Հայաստանում ստացած տպավորությունների մասին (տեսանյութ) Փայլան. «Այն մարդկանց, ովքեր ոգևորված են S-400-ների առքով, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը» Կառավարությունը հարցեր կուղղի Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներին. Վարչապետի մամուլի խոսնակ Վրաստանի մի խումբ քաղաքացիներ հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա. Բաքվում Վրաստանի դեսպանն ԱԳՆ է կանչվել Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը գաղտնի չէ. այն տրամադրել է մեր եվրոպացի գործընկերը. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանը փոխում է բանակցությունների ձևաչափը. Քերի Քավանո Պետդումայում պատրաստ են փուլ առ փուլ հանել սահմանափակումները Վրաստանի հանդեպ ՀՀ իշխանությունները աղբի հարցում հանցավոր անգործություն են ցուցաբերում Առանց էլ պարզ էր, որ վեթինգը մտածված գաղափար չէր, դա ընդամենը PR արշավ էր. Քաղաքագետ Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իրավագիտությունը լուրջ գիտություն է. Արթուր Ղազինյան Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երեւանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Մարությանը՝ «Սանիթեք»-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավորներ Արմեն Դանիելյանին եւ Դավիթ Գրիգորյանին ԵՎՐՈ-2020-ը ռեկորդային կլինի. ՈՒԵՖԱ-ն տոմսերի աննախադեպ հայտեր է ստացել ՍԴ–ի շուրջ ստեղծված հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունների հերթական փուլը կկայանա հուլիսի 17-ին Թրամփը մտադիր է պաշտոնանկ անել առևտրի նախարարին Բեռլինը կոչ է անում Թուրքիային դադարեցնել գազի արդյունահանման աշխատանքները Կիպրոսի ափամերձ գոտում ՀՀ քաղաքացին կալանվել է Վրաստանում Ռուսաստան ռադիոակտիվ նյութեր տեղափոխելու փորձի պատճառով Պուտինի «մեծ հաղթանակը». Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ C-400-ների պատճառով Մոտ 50 մլն տոննա ածխաթթու գազ հայտնվել է մթնոլորտում Արկտիկայի հրդեհների պատճառով Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել Գնահատական չեմ կարող տալ, միայն կասեմ՝ եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր գտնվեր ՔԿՀ-ում, այո՛, խոշտանգում կլիներ. ՄԻ պաշտպան Կադրային «թավշյա» ջարդ Ազգային Ժողովում Նոր բախումներ Հոնկոնգում․ տասնյակ մարդիկ վիրավորվել են ԱՄՆ-ը պատժամիջոցներ կմտցնի Թուրքիայի դեմ ռուսական Ս-400-ների պատճառով Սկանդալ՝ սոցապ պաշտոնյայի մասնակցությամբ Հայկական արտադրանքի ներմուծման ցուցանիշի նվազումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների. պատգամավոր «Ազգային օրակարգը» խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը Ստամբուլյան կոնվենցիան ուսումնասիրելուց հետո պարզ կլինի հակասում է օրենսդրությանը, թե՝ ոչ. ՄԻՊ Այն, որ Հայաստանում տեղի է ունեցել օխլոսի հեղափոխություն անվիճելի է. Արա Վարդանյան ԵՄ հավաքում քննարկում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված կացությունը Ստրիպտիզ հանուն սեւանցիների բիզնեսի, բայց ոչ հանուն Սեւանի Հերթական սարսափելի ավտովթարը Երեւանում. միայն երեք օրում զոհվել է երեք մարդ Նիկոլ Փաշինյանը եւ իմքայլական պատգամավորները եւ ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում Ճիշտ չի լինի, որ մենք վերցնենք ու ազգային փոխարդող ստեղծենք. Ռեւազյան Մի քանի օր առաջ այցելել եմ Ռոբերտ Քոչարյանին. Արման Թաթոյան Զանգվածային հոսանքազրկում Նյու Յորքում Դեմոկրատները Թրամփին մեղադրել են ռասիզմի եւ այլատյացության մեջ ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400-ների ձեռքբերման պատճառով, այդ մասին կհայտարարվի հուլիսի 15-ից հետո Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Կոպիրկինը՝ Ռուստամ Բադասյանին Հայաստանն ընդգրկվել է աշխարհի «ամենաաղբաշատ» երկրների տասնյակում Հետաքրքիր է, Սամվել Ալեքսանյանը գիտի՞, որ դարձել է գեյ փառատոնի ասպետ Մենք մեծ հնարավորություններ ունենք տարանցիկ չվերթներ սպասարկելու. Հայաստանն այդ առումով շատ հարմար է. Ռեւազյան Իրանի ԱԳՆ-ն եվրոպական երկրների հայտարարությունները ոչ բավական է համարել միջուկային գործարքի պահպանման համար «Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին Ռոհանի․ Իրանի պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների չեղարկման դեպքում Վենետիկի հանձնաժողովը եւ Քոչարյանի անհեթեթ կալանավորումը «Պարտադիր չի, որ պաշտոնյան լինի փորով, քաչալ, կոռումպացված». Տաթևիկ Ռևազյանը՝ «Սիրուն աղջիկ» արտահայտության մասին ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը «Լույսի մոլորակ» կրթական փառատոնը Ստեփանակերտում հյուրընկալել է հազարավոր ծնողների ու մանուկների Վենետիկի հանձնաժողովը փաստեց՝ Քոչարյանի գործում իշխանությունը միջամտել է դատարանների գործունեությանը. Սարգիս Գրիգորյան Այն, որ ես շատ եմ ճանապարհորդել, դրա արդյունքում Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տալիս. Ռեւազյան Բրիտանիայում կալանավորները լավ վարքի համար կստանան իրենց խցերի բանալիները ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին Օդերեւութաբանը Կալիֆոռնիայում ավերիչ երկրաշարժ է կանխատեսել Առաջարկել ենք, որ «օդի փողը» հանեն եւ «Զվարթնոցը» նվազեցնի իր սակագները նոր ընկերությունների համար. Տաթեւիկ Ռեւազյան Այս փաստաթուղթը սահմանադրական կարգի տապալման քարոզիչները դժվար թե սիրեն Բորիս Ջոնսոնի հորական կողմից մեծ պապը հա՞յ է Մարդկանց ամբոխը ծեծելով մահվան դուռն է հասցրել երեք երեխաներով մեքենան առեւանգողին Քիմ Քարդաշյանը ոտաբոբիկ զբոսնել է Կոստա Ռիկայով «Թիվ 1 երկիրը». Թրամփը պարծեցել է ԱՄՆ-ի տնտեսական հաջողություններով Գնաճը կրկնակի անգամ գերազանցում է եկամուտների աճին Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Քրիս Նորմանը հայհոյել ու հեռացել է պետերբուրգյան բեմից Բորիս Ջոնսոնը կվերսկսի առեւտրային երկխոսությունն ԱՄՆ-ի հետ, եթե վարչապետ դառնա Անտուան Գրիզմանը 3-ամյա դստերը սովորեցնում է երկրպագել «Բարսելոնային» (տեսանյութ) Կարեն Խաչանովն առաջին անգամ՝ աշխարհի 8-րդ ռակետ Հոլիվուդյան աստղերի մարզիչը կիսվել է գաղտնիքներով Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 474.50 դրամ նվազագույն և 476 դրամ առավելագույն փոխարժեքով «Սուտ է, թե ջուրը կեղտոտ է». Սեւանի շրջակա տարածքների տերերը փակել են Սեւան-Գավառ ճանապարհը Ժան Պոլ Բելմոնդոն եւ Կլաուդիա Կարդինալեն պարգեւատրվել են Պատվո լեգեոնի շքանշանով Պորոշենկոն Վրաստանը վերանվանել է Սաքարթվելո Ստամբուլյան կոնվենցիան ոչ Եվրոպային է պետք, ոչ էլ՝ մեզ. Գևորգ Դանիելյան Մարգարիտա Սիմոնյանը դիմել է Instagram-ի հետևորդներին
Հարցում

Քաղաքական ուղերձ Հայաստանին

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հերթական հանդիպումը։

Հունվարին Փարիզում եւ ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջեւ՝ հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ եւս, մասնակիցների միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։

Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։ Միեւնույն ժամանակ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները եւ սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների եւ հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձեւավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։

Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը եւ ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»,- ասված էր հայտարարության մեջ։

Մեր տեղեկություններով, սակայն, ի տարբերություն նախորդ նմանատիպ հանդիպումների՝ սպասվելիք հանդիպման մեջ մի կարեւոր առանձնահատկություն կա, որը դիտարկվում է՝ որպես քաղաքական ուղերձ։

Այսպես, եթե Ռուսաստանում հայ-ադրբեջանական արտգործնախարարների մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել հենց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո եւ նրա իսկ մասնակցությամբ, ապա 168.am-ի դիվանագիտական աղբյուրներն ԱՄՆ-ից հայտնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների գալիք հանդիպմանը չի մասնակցելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ամերիկյան կողմից այդ հանդիպումն ավելի ցածր կարգի պաշտոնյա է համակարգելու։

Սա որոշակիորեն դիտվում է նաեւ՝ որպես վերաբերմունքի արտահայտություն։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարեւորության հետ։

Եթե սրան գումարում ենք նաեւ այն փաստը, որ ամերիկաադրբեջանական հարաբերությունները, հատկապես՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, բավականին ռացիոնալ են դարձել, եւ, ի տարբերություն հայ-ամերիկյան հարաբերությունների՝ բազմաթիվ ձեռքբերումներ ու երկուստեք փոխադարձ օգտակար պայմանավորվածություններ ունեն, կարող ենք եզրակացնել, որ Պոմպեոյի բացակայությունն այդ հանդիպմանը քաղաքական ուղերձ է՝ հղված հայկական կողմին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan