Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել Վիետնամում միլիարդատիրուհին մեղադրվում է բանկից խարդախությամբ 44 մլրդ դոլար վարկեր վերցնելու համար
Հարցում

Արսեն Թորոսյանն էժանագին, մանիպուլյատիվ շահարկումներ է արել. Առողջապահական տեսչական մարմին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «անհեթեթ մեղադրանքներ» է ներկայացրել տեսչական մարմնին՝ հանրային առողջապահական որոշ ծրագրեր իբր խոչնդոտելու վերաբերյալ: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հայտարարությունում:

«Ցավում ենք, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը, որին վստահվել է ոլորտային քաղաքականության մշակման պատասխանատվություն, դիմում է նման էժանագին և մանիպուլյատիվ շահարկումների, չբերելով ոչ մի հստակ փաստարկ և դիրքավորվելով բացառապես հուզականության դաշտում:


Իսկ իրականում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր ողջ մասնագիտական ներուժով աջակցում է բոլոր այն հանրային առողջապահական ծրագրերին, որոնք իրականացվում են՝ պահպանելով մեր երկրի գործող օրենսդրությունը, չեն պարունակում մեր հայրենակիցների առողջությանը անդառնալի վնասներ հասցնելու հնարավոր ռիսկեր և ունեն պատշաճ ապացուցողականություն և գիտական հիմնավորվածություն:

ՀՀ առողջապահության նախարարը, տիրապետելով նախնական տեղեկատվության, որ մեր մարմինը, օրենքով սահմանված կարգով և ամբողջությամբ իր լիազորությունների շրջանակներում , այս պահին իրականացնում է վարչական վարույթներ հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում, որի շրջանակներում ուսումնասիրվում է իմունոկանխարգելման գործընթացի կազմակերպման ողջ շղթան, և հավանաբար գիտակցելով հայտնաբերված խախտումների համար պատասխանատվության իր բաժինը ունենալու հետևանքների բեռը՝ որպես այդ գործնթացի կազմակերպման պատասխանատու, փորձում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել տեսչական մարմնին և թույլ չտալ ավարտին հասցնել վարույթները:

Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չի կաշկանդվելու որևէ հրապարակումից կամ կադրային փոփոխությունների սպառնալիքից և իրականացնելու է իր առաքելությունը՝ մնալով բացառապես գործող օրենսդրության շրջանակներում: Մենք խորապես գիտակցում ենք այն պատասխանատվության բեռը, որը դրված է տեսչական մարմնի վրա, որպես առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում վերահսկողություն իրականացնողի, և մեր ողջ գործունեությունը միտված է պաշտպանելու ազգաբնակչության առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ է լինում պարբերաբար սթափեցնելով որոշ արկածախնդիրների և ստիպել նրանց հարգել մեր երկրի օրենսդրությունը և դուրս չգալ նրա սահմաններից:

Տեղեկացնում ենք նաև, որ հաշվի առնելով հայտնաբերված խախտումների մեջ առերևույթ հանցակազմի առկայության նշանները, նյութերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին' համապատասխան ընթացք տալու նպատակով»,- նշված է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքացուց ստացած դիմումի հիման վրա տեսչական մարմինը տուգանել էր Արսեն Թորոսյանի ընկեր, բժիշկ Վահե Տեր-Մինասյանին՝ հեռուստաթերթում Գարդասիլ պատվաստանյութը գովազդելու համար:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով տեսչական մարմնի որոշմանը՝ Արսեն Թորոսյանն ասել էր. «Շատ անհեթեթ վարչական վարույթ է իմ կարծիքով, որովհետև նույն տրամաբանությամբ ինձ էլ կարող էին տուգանել, որովհետև ես էլ եմ շատ հաճախ խոսում այդ մասին։ Ես ու հարյուրավոր մարդիկ խոսել ենք այդ մասին թե եթերում, թե եթերից դուրս։ Ես կարծում եմ, որ դա տեսչական մարմնի կողմից արված միտումնավոր քայլ էր՝ մեր հանրային առողջապահական ծրագրերին դեմ»:

Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ Առողջապահական խորhրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։

Ըստ թերթի, Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել է՝ «պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan