4 մլն Swarovski բյուրեղիկներով պատված «Ռոլս Ռոյսը» շրջել է Մանչեսթերի փողոցներով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի փողոցներով 4 մլն Swarovski բյուրեղիկներով պատված «Ռոլս Ռոյս» մեքենա է շրջել, հաղորդում է Luxury Launches հարթակը:
Ենթադրվում է, որ բյուրեղապատ մեքենան շրջել է մուսուլմանների պահքի ամսվա՝ Ռամադանի ավարտը նշող տոնակատարությունների առթիվ:
Մեքենայի ընթացքը դիտող ամբոխը կանգ է առել՝ հիանալու բյուրեղապատ փոխադրամիջոցի գեղեցկությամբ:
Այս տարի ավելի վաղ «Ռոլս Ռոյս»-ը 1 մլն Swarovski բյուրեղիկներով մեքենա էր ներկայացրել: Նախկինում «Մերսեդես» ընկերությունը նույնպես թանկարժեք քարերով ու բյուրեղիկներով պատված մոդելներ է ներկայացրել: