Բելգիայում մրցել են՝ ով ավելի հեռու կնետի կնոջ պայուսակը
Բելգիական Գենտ քաղաքում տեղի է ունեցել կանանց պայուսակներ նետելու մրցաշար: Այս մասին հաղորդում է ТСН-ն:
Արտասովոր մրցմանը մասնակցել են կանայք ու տղամարդիկ: Կանանց պայուսակների հարցում հստակ պահանջներ չեն դրվել:
Ընդհանուր առմամբ, մրցմանը մասնակցել է ավելի քան 500 քաղաքացի: Պայուսակը նետելու հեռավորությամբ ռեկորդակիր է դարձել մի տղամարդ:
Նրա նետած պայուսակը թռել է 27 մետր: Կանանց շրջանում ռեկորդակիրը 22 մետր հեռու նետած կինն է եղել: