Իսրայելցին ավոկադոյով 2 բանկ է թալանել
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 47 տարեկան քաղաքացու, որն արդեն երկու բանկ է թալանել այդ երկրի Բեեր-Շևա քաղաքում՝ սպառնալով պայթեցնել բանկը, եթե իրեն գումար չտան։ Սակայն նռնակի փոխարեն նա ձեռքում է պահել է ընդամենը ավոկադո՝ ներկայացնելով այն որպես պայթուցիկ սարք։
Հանցագործությունները կատարվել են մեկ շաբաթում։ Սկզբում նա մտել է բանկ ու աշխատակցուհուն փոխանցել գրություն, որով պահանջել է դրամարկղի գումարը տալ իրեն, այլապես կպայթեցնի բանկը։ Երկրորդ անգամ հանցագործը նույն արարքը կրկնել է նույն բանկի մեկ այլ մասնաճյուղում, ընդամենը օրեր անց։ Երկու գործողության արդյունքում այդ մարդն իր հետ տարել է ընդհանուր մոտ 8․4 հազար դոլարի համարժեք գումար։
Այն մասին, որ տղամարդու ձեռքում բանկերը թալանելիս եղել է ոչ թե նռնակ, այլ ավոկադո, պարզվել է ձերբակալությունից հետո։ Այժմ նրան սպասվում է 3 տարվա ազատազրկում։