Ճապոնիան հետաքրքրված է իրանական նավթի գնմամբ. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում ներկայիս լարվածության պատճառն ԱՄՆ-ի պատերազմն է Իրանի ժողովրդի դեմ, հաղորդում է Mehr-ը:
«Մենք ողջունում ենք այն փաստը, որ Ճապոնիայի կառավարությունն ու նախագահը վճռական են՝ քաղաքական, տնտեսական եւ տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Ճապոնիայի վարապետի հետ երկկողմ եւ ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները: Այն փաստը, որ Ճապոնիան հետաքրքրված է իրանական նավթի գնմամբ, երաշխավորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը»,- ասել է նա:
Ռոհանին հայտնել է նաեւ, որ քննարկվել են անվտանգության հարցերը: Բացի այդ, նա Ճապոնիայի վարչապետին կոչ է արել սկսել Իրանի եւ Ճապոնիայի միջեւ համագործակցությունը խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում: