Որքա՞ն պլաստիկ է կուլ տալիս մարդը
Շաբաթը մեկ անգամ մարդը մոտ 5 գրամ պլաստիկ է կուլ տալիս, ինչը հավասար է մեկ բանկային քարտի կշռին: Նման եզրահանգման են եկել Նյուքասլի համալսարանի գիտնականները, հաղորդում է Oane-ը:
Նրանք մեջբերել են 50 հետազոտությունների արդյունքները: Պարզվել է, որ մարդիկ տարեկան շնչում եւ կուլ են տալիս մեծ քանակությամբ պլաստիկ: Կշռի միջին ցուցանիշը կազմում է 250 գրամ:
Պրոֆեսոր Տավա Պալանիսամին նշել է, որ հասարակությունը աստիճանաբար սկսում է մտածել միկրոպլաստիկի առկայության եւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին:
Վերջին հետազոտության արդյունքները մասնագետներին կարող են օգնել սահմանել մարդու առողջության վրա տոքսիկոլոգիական ռիսկերը: ԱՄՆ-ում մեծահասակ բնակիչը տարեկան մինչեւ 52 հազար վնասակար տարր է կուլ տալիս: