Ադրբեջանը եւ Վրաստանը պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել
Ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացել է Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը:
Լեւան Իզորիան եւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունները եւ հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն էլ ավելի կխորանա:
Լեւան Իզորիան շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար եւ նշել պաշտպանական ոլորտում համագործակցության ակտիվ դինամիկան ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձեւաչափերով:
Պաշտպանության նախարարները գերատեսչությունների միջեւ երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել: