Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ. Գարիկ Սարգսյանը՝ իր բարեկամներին պաշտոնների նշանակելու մասին
Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե առհասարակ Հայաստանում իրենց տեղը գտնեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Ինչ վերաբերում է իմ որոշմամբ բարեկամներիս հայեցողական պաշտոնների նշանակելուն, ապա ասեմ, որ ունեմ 1 զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական եւ ունեմ 1 այլազգակցական–բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական։ Գտել եմ, որ մեր համատեղ աշխատանքը կարող է արդյունավետ լինել»,– նշեց նա։
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետք է բարեկամ–խնամի–ծանոթով պաշտոնների նշանակելու արատավոր պրակտիկայի վերջը դնել, մարզպետը շեշտեց, որ իր բարեկամներին նշանակել է հայեցողական պաշտոնների եւ որ նրանք ընդամենը 2 հոգի են, ուստի մազրպետարանի աշխատակազմի շատ քիչ տոկոսն են կազմում։ «Ես չեմ հապաղի եւ կազատեմ աշխատանքից, եթե նրանց կողմից կատարված աշխատանքը բացասական անդրադառնա ընդհանուր գործին»,– հավելեց մարզպետը։