1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 սեպտեմբերի 2019թ., 00:00
Բարդ իրավիճակ․ կհաջողվի՞ ելք գտնել Արարատ Միրզոյանին դատի են տվել «Իմ քայլի» վտանգավոր խաղը կամ ինչպես են կործանվում իշխանությունները Վաղվանից մինչև շաբաթավերջ՝ առանց տեղումների եղանակ Պաշտպանյալի մոտ Հերոստրատի սինդրոմ է Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա (տեսանյութ) Առաջիկայում Ապրիլյանի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը. Ինչ է խոսվել փակ նիստում Վանեցյանը Փաշինյանից հետո ամենառեյտինգային պաշտոնյան էր, որի ներկայությունից զգաստանում էին բոլորը Հայտնաբերվել է Մխիթարյանի տրանսֆերի հրապարկման ժամանակ որոնվող երեխան Ոսկե զուգարանակոնք ստեղծողին վհատեցրել է դրա գողությունը «Լուսավոր Հայաստանը» կատարում է Փաշինյանի քաղաքական պատվերը Հարց լուծողը Դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը Վար­չա­պե­տը կա´մ բա­նից ան­տե­ղ­յակ է, կա´մ պար­զա­պես ստում է. ի­րա­կա­նում Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու բազ­մա­թիվ ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում­ներ կան Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Ով է հաջորդը Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը Նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած խոշոր վթարից․ 6 վիրավորներից մեկը ոստիկանության մայոր է Քրեական հեղինակություն «Պոնտյոն» գրավի դիմաց ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա․ որտեղ է ապրելու նա Փաշինյանը վախեցնում է, նա չի ցրի խորհրդարանը, բայց «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում Ինչո՞ւ է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներկայումս անորոշ վիճակ է. Լարիսա Ալավերդյան Վանեցյանից հետո պաշտոնից կազատվեն նաեւ Դավիթ Տոնոյանը եւ Օսիպյանը. ովքեր են հավակնորդները Տհաճ անակնկալ. գազը կթանկանա ՀՀ բնակչության համար, ՌԴ-ն ակնարկում է 30 տոկոս թանկացման մասին Մխիթարյանը՝ «Սասուոլոյի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ Արարատ Միրզոյանը ոչ թե այդ տեքստը պետք է կարդար, այլ հրաժարական ներկայացներ Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Խմբակցությունը որոշեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ գործընթաց կսկսի. Մակունց Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ Ուկրաինան վերանվանել է շուրջ 1000 քաղաք ՌԴ ԿԲ-ում զգուշացնում են Facebook-ի Libra եւ Telegram-ի Gram կրիպտոարժույթների հետ կապված խարդախությունների վտանգի մասին Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները Մեզ պետք չէ մերձարեւելյան նավթ եւ գազ. Թրամփ Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը. Վլադիմիր Կարապետյան «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը Փաշինյանը ճիշտ չի ասում․ Մեսրոպ Մանուկյան Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան Իմքայլականները քննարկում են ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը․ Ուղիղ Դեմ ենք իրավախայտառակությանը․ Ավտոերթ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի Չեմ զարմանա, որ ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն. Լցվե՝ք դատարան. Վիկտոր Սողոմոնյան Արման Աբովյանը՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին․ Բոլոր գործընթացների պատասխանատվությունը իշխանությունն է կրում Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի Արդյո՞ք Ամուլսարի պաշտպանների նկատմամբ կկիրառվի ոստիկանական ուժ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ոստիկանությունում օրեցօր պարգեւատրվողների թիվն ավելանում է Ի՞նչ նոր մոտեցումներ կան թոքի ու կրծքագեղձի քաղցկեղների բուժման հարցում Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին արգելել է դիմահարդարել 6-ամյա Նորթին Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չի լինի․ Նիկոլ Փաշինյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին Ցավոք, սա մեկն է բազում անհեթեթություններից, որ այս իշխանությունն իրեն թույլ է տվել. Հայկ Մարտիրոսյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին Հայաստանը մտադիր չէ դիմել ԵՏՄ կառույցներին, որ հետաձգի ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը. Փաշինյան Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել. Փաշինյան Եթե մարդը կազինոյում իր տունը պարտվել է, պետությունը նրան պետք է ապահովի բնակարանո՞վ.Փաշինյանը՝ Գյումրիի տնակների մասին Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Փաշինյան ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը Մենք որոշեցինք վեթինգ անունը չօգտագործել, բայց դրա մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ. Փաշինյան Արթուր Վանեցյանը փորձում է փրկել պետությունը Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նոր առարկա՝ դպրոցականների համար. նախարարությունում քննարկումներ են Արա Բաղդասարյանը գրեթե վստահ է՝ իրեն աշխատանքից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնի նկարից հետո. (տեսանյութ) «Ողբա՛մ զքեզ…» «Օսմանյան բանակը զավթել է Բաքուն». ադրբեջանցի ուսանող ՊՆ-ն հրավիրում է մասնակցել աննախադեպ զորավարժությանը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին (մաս 2) Խարխլելով դատական համակարգը` վարչապետը ձգտում է միանձնյա կառավարման «Մեծ հավանականությամբ նման բան տեղի չի ունենա». Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը ԱԱԾ տնօրենը շուտով հրաժարական կտա. վարչապետ Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց օլիմպիական ուղեգիր (տեսանյութ) Ինչու՞ Մարտիրոսյանն եւ Լեւինան հրավիրված չեն եղել Սոբչակի հարսանիքին եւ ի՞նչ կապ ունի կնքահայր Պուտինը (տեսանյութ) Ցավում եմ, որ Արարատ Միզոյանին էլ ներքաշեցին. Արփինե Հովհաննիսյան «Այն, ինչ ասաց վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը». Բրայզա (տեսանյութ) Վարչապետի ամենազավեշտալի՝ 100-րդ փաստը (տեսանյութ) Նավթի գնի կտրուկ աճ միջազգային շուկայում «Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է». լրատվամիջոցները հայտնում են Արմեն Ջիգարխանյանի՝ նախկին կնոջ հետ միանալու մասին Վտանգներով լի նախագծեր ՍԴ որոշումը նսեմացնելով՝ Միրզոյանը նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա. Մելիքյան
Հարցում

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը, կարծում եմ, հայտնի է բոլորին»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած Փաշինյան-Պուտին բանակցությունների արդյունքներին։

Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատում Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները, սակայն ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որը, ըստ նրա՝ նույնիսկ նկատել են այնպիսի լրատվամիջոցներ, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանի արարողակարգին, և Բուլղարիայի նախագահի ելույթին հաջորդած Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո նույնիսկ ստիպված եղան ասել, որ տնտեսական ֆորումի ընթացքում դատական վատ համակարգի մասին ելույթը բավարար չէ, և, որ ակնկալվում էր, պետք էր, որպեսզի երկրի առաջին դեմքը պատմեր այն մասին, թե ինչ տնտեսական պրոյեկտներ են սպասվում ներդրողներին Հայաստանում։

Նրա գնահատմամբ՝ մեկ տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, և տնտեսական պրոյեկտներ չկան, դրանք չկան նույնիսկ թղթի վրա, և դա այս կառավարության գլխավոր թերությունն է։

«Ես կարծում եմ, որ մեկ տարին բավարար էր, որպեսզի գոնե գաղափարները հրապարակվեին։ Տնտեսական ֆորումի ընթացքում չներկայացվեցին տնտեսական պրոյեկտներ, ինչը խոսում է այն մասին, որ դրանք չկան։ Կարելի է արդարացիորեն հպարտանալ նրանով, որ 20 հազար մարդ մեկ տարվա ընթացքում վերադարձել է Հայաստան, բայց դա անպատասխանատու ուրախություն է, քանի որ բավարար չէ պարզապես վերադառնալ, այդ մարդիկ պետք է վաստակեն, ուստի պետք է աշխատատեղեր ստեղծվեն, իսկ ի՞նչ աշխատատեղեր են ստեղծվել այս տարվա ընթացքում»,- նկատեց Կոլերովը։

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության գաղափարին՝ Կոլերովն ասաց․

«Տնտեսական հեղափոխություն արեք, բայց մարդկանց, ովքեր վերադառնում են Հայաստան, հարկավոր են աշխատատեղեր, նրանք պետք է գումար վաստակեն, հեղափոխությունը հիանալի է, դրոշակներով գնացինք այս ու այն կողմ, վերադարձանք տուն, հաց չկա։ Ի՞նչ այլ կարծիք կարող է լինել այստեղ։ Սա համար մեկ խնդիրն է Փաշինյանի կառավարության համար։ Ի՞նչ անել տնտեսական զարգացման հետ, ի՞նչ պրոյեկտներ, ի՞նչ աշխատատեղեր ստեղծել»։

Խոսելով հայ-ռուսական բարձր մակարդակի գազային բանակցությունների մասին՝ Կոլերովը նշեց, որ գազը, ի տարբերություն նավթի՝ բորսային ապրանք չէ, բայց գազի գները կրում են տարածաշրջանային բնույթ, ուստի, բնականաբար, քաղաքական գործոնը մեծ է։ Բացի դրանից, նրա խոսքով՝ կա այնպիսի գործիք, ինչպիսին զեղչն է։

«Վերջերս «Գազպրոմն» ուկրաինական քաղաքական գործիչների հետ խոսելիս կրկին հաստատեց, որ պատրաստ է զեղչ տրամադրել։ Այնպես որ, իհարկե, գազի գներն արտահայտում են ընդհանուր տնտեսական և քաղաքական մթնոլորտը, դա թաքցնելն անիմաստ է։ Հարցը միայն մեկն է՝ պարզել «Գազպրոմ Արմենիայի» կառավարման կառուցվածքը և այն, թե կարո՞ղ է արդյոք «Գազպրոմն» ուղիղ կերպով կառավարել այդ կազմակերպությունը, թե՞ պետք է ինչ-որ մեկի հետ պայմանավորվել, ով հանդիսանում է հավելյալ շահառու։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն ինքը պետք է այս հարցը լուծի։ Սա սպառողական ոլորտ է, սպառում է, ծախսեր են, իսկ շահույթները որտե՞ղ են, աշխատատեղերը և շահույթները որտե՞ղ են։ Սկզբից գործում էր Սահակաշվիլու գաղափարը՝ բոլորին ունեզրկել, տուգանել։ Իսկ հետո պարզվում է, որ Սահակաշվիլիի տուգանքները հրապուրիչ են, բայց տնտեսական խնդիր չեն լուծում»,-ասաց Կոլերովը։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի առաջարկած գազային բանակցային ֆորմատն իրականացվի նաև Հայաստանի դեպքում, Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ հարցն այն է, որ բանակցություն վարել կարելի է նույնիսկ «ամսագրի նկարի հետ», բայց դա արդյունք չի տա։

«Կարելի է բանակցություններ վարել ուկրաինական ընդդիմության հետ, բայց դրանք ապարդյուն կլինեն, քանի որ ընդդիմությունը չի ղեկավարում Ուկրաինայի նավթագազային ոլորտը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսեյ Միլլերն ասել էր, որ «Գազպրոմը» կարող է բանակցել ուկրաինական ընդդիմության հետ։

Հարցին, թե ո՞րն է ներկայումս գլխավոր քաղաքական խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում, Մոդեստ Կոլերովը պատասխանեց, որ գլխավոր քաղաքական խնդիրը հայտնի է՝ քաղաքական մոտիվացված արդարադատություն։

«Սկզբում սկսեցին Քոչարյանին նստեցնել մտացածին մեղադրանքով, հետո հասկացան, որ նախ պետք էր անցումային արդարադատություն իրականացնել, իսկ անցումային արդարադատությունը բոլշևիկյան արտակարգ կոմիտեն է, ուզես այստեղ արդարադատություն անել՝ կանես, ոչ՝ ոչ։ Խաղի կայուն կանոնների բացակայությունը հարմար է հեղափոխական իշխանությանը։ Նա իր դիկտատուրան է իրականացնելու այս արդարադատության միջոցով։ Սա է գլխավոր քաղաքական խոչընդոտը»,-իր տեսակետը հայտնեց Կոլերովը։

Սակայն, ըստ նրա՝ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի համաձայնության կգան կողմերը, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործացությունը շարունակվում է, ուստի չենք կարող իմանալ, թե այս հարցում ինչ կլինի։

«Զգացողություն ունեմ, որ այն, ինչ ՌԴ-ն անում է՝ գործընկերության ոգուց ելնելով, իսկ Հայաստանն ընկալում է, որ Ռուսաստանը պարտք է, դա ինձ դուր չի գալիս։ Ռուսաստանը չպե՛տք է։ Ավելին՝ ինձ թվում է, որ երբ պատրաստ լինի Գյումրիի օդանավակայանը, ապա Գյումրիում ռուսական ռազմաբազան խանգարելու է ինքնաթիռներին թռիչքներ անել»,-ասաց նա։

website by Sargssyan