Լուկաշենկոն ցանկանում է վռնդել օդերևութաբաններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ օդերևութաբանները սխալ են կանխատեսում եղանակը և սպառնացել է վռնդել նրանց: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնում են, Լուկաշենկոն շատ դժգոհ է մասնագետների աշխատանքից և կարծում է, որ վերջինները չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները: Նա պատմել է, որ Բելառուսի օդերևութաբանները կարողանում են կանխատեսել եղանակը 50-70 տոկոս ճշգրտությամբ:
«Նրանց հետ պետք է մի բան անել: Նրանց պետք է կամ վռնդել կամ ուշքի բերել»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հավելել է, որ եղանակային կանխատեսումներից լավ են հասկանում զինվորականները, քանի որ նրանք տեսնում են իրական եղանակը: