Կատաղած ցուլը հարձակվել է ցլամարտիկի վրա
Մարզադաշտում հավաքվածները նկարահանել են այն սարսափելի պահը, երբ Մադրիդում ելույթի ժամանակ կատաղած ցուլը հարձակվել է ցլամարտիկի վրա։
Ռոման Կալյադոն ընկել է, որից հետո կենդանին պոզերով հարձակվել է նրա վրա։ Դրա հետևանքով տղամարդը խոր վերք է ստացել, որը վնասել է նրա զարկերակը։
Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, հաղորդում է Daily Mail-ը։
Տուժածին օգնության են հասել նրա գործընկերները, որոնք փորձել են շեղել ցլին։
Տղամարդուն երկու անգամ վիրահատել են, այժմ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։