1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 27 հունիսի 2019թ., 00:00
5 միրգ մազաթափության կանխարգելման ու գլխամաշկի սնուցման համար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցվի նախկին մանկապարտեզի շենքը «Բարի գալուստ Հայաստան»․ Հենրիխ Մխիթարյան 5 պարզ միջոց ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար Որ հիվանդությունները կարող են հանգեցնել ավելորդ քաշի քաշի կուտակման Անժելա Սարգսյանը` սեքս սկանդալի, ինքնասպանության ցանկության ու «Կյանքի խոսքի» մասին Ռուսաստանից Վրաստան տոմսերը մեկ երրորդով թանկացել են Youtube-յան տեսահոլովակի շնորհիվ ԱՄՆ-ում կոյուղուց բադիկների են փրկել (Տեսանյութ) Հնարամիտ օրանգուտանները փրկվում են տապից (Տեսանյութ) Պորոշենկոյի նախկին խորհրդականի մոտ խուզարկություններ են անցկացվել Զելենսկին հրահանգել է ուկրաինական բանակը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին «Քանաքեռ-Զեյթունի օպերն իմ գլխին սարքել ա». 36-ամյա տղամարդը ինքնավնասում է կատարել Դավիթաշենի կամրջի վրա Rammstein-ը կոկաինի բույրով օծանելիք է թողարկել Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը ռուսաստանցիներին հորդորել է այցելել Հայաստան Պայթյուն Վիեննայում. 2 շենք է փլուզվել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծեծի ենթարկված սիրիահայ բժիշկը վիրահատության հետ կապ չի ունեցել. նոր մանրամասներ Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին ներկայացված մեղադրանքը հաստատվել է Իրանը չի նահանջի Ամերիկայի «դաժան պատժամիջոցների եւ վիրավորանքների» առջեւ. Խամենեի Պոմպեոն Իրանն անվանել է ահաբեկչության գլխավոր հովանավոր ԵՊԲՀ-ում խախտումները եղել են էպիզոդիկ. որքանո՞վ են արժանահավատ ՊՎԾ-ի ներկայացրած տեղեկությունները (տեսանյութ) Քեմբրիջի դքսուհին նոր «պաշտոն» է ստացել թագուհուց (լուսանկարներ) 10 նոր ֆուտբոլային ակումբ անդամակցեց ՀՖՖ-ին Մանկապարտեզների երկարօրյա խմբերը կդառնան վճարովի «Արսենալը» ցանկանում է վաճառել Մխիթարյանին եւ ձեռք բերել Զահային Իրանի նկատմամբ Վաշինգտոնի ճնշումը «զրկվել է արգելակներից» Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիետնամ, ապա՝ Սինգապուր Ռուսաստանը եւˊ ԱՄՆ-ին եւˊ Իրանին կհամոզի երկխոսություն սկսել. Լավրով Դատավորների վեթինգում անհրաժեշտ է հավատարիմ մնալ միջազգային չափանիշներին Զինծառայողը ինքնաձիգով կրակել է ինքն իրեն. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում ՀՀ առաջին նախագահի եւ ՀՀ գործող վարչապետի խոսնակներն ինտենսիվ շփվում են Մինչեւ հուլիսի 18-ը Երեւանը կունենա մոտ 1200 նոր աղբաման. փոխքաղաքապետ Քոչարյանի` թվով 3-րդ կալանավորումը քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորումն է. ՀՀԿ հայտարարությունը Բոլորը շատ լավ պատկերացնում են՝ ում մասին է խոսքը. Արթուր Վանեցյանը` սևազգեստների մասի Իրանը սահմանին կնիք չի դնի օտարերկրացի զբոսաշրջիների անձնագրերում «Իմ քայլի» պատգամավորի արձագանքը, երբ «ՎԵՏՕ»-ի անդամը «պետականաքանդ» որակեց «Սորոսի գրասենյակը» Ստուգումներ են իրականացվել Արարատի մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում 4 հազար 600 թեկնածու՝ Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրություններին Քաղավիացիայում քննարկել են դեպի Ռուսաստան չվերթերի ավելացումը Հայհոյաստան ասելիս․․․ Համաժողովում Ալբանիայի ներկայացուցիչը բողոքել է անցումային արդարադատության հետևանքներից Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը հաղթել է երկրորդ խաղում Թբիլիսիում բախումների հետևանքով տուժած հային վիրահատել են․ Վրաստանում ՀՀ դեսպանատուն Վենետիկի հանձնաժողովի անդրադարձը Հայաստանի ՍԴ շուրջ իրադարձություններին ԱՄՆ-ն Ուկրաինային 4 մլն դոլար կհատկացնի զինամթերքի պահեստների կառուցման համար Զինծառայող է մահացել, հանգամանքները պարզվում են․Արծրուն Հովհաննիսյան ՊՆ-ն առաջարկում է ավելացնել պարտադիր ժամկետային զինծառայողների ամսավճարը ԱՄՆ-ը ցանկանում է հասնել Իրանի կապիտուլյացիային. Լավրով Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից Հանդիպում Ռուսաստանի դեսպանատանը Կոնգրեսական Շերմանն առաջարկել է արգելել ամերիկյան զենքի վաճառքը Բաքվին Սկանդալի հետքերով. Փաշինյանն աշխատանքից ազատել է Արագածոտնի փոխմարզպետին Ադրբեջանցի սկանդալային բլոգեր Ֆուադ Աբբասովին արտաքսել են Ռուսաստանից. նա արդեն Բաքվում է Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով Հայկ Մարությանը հիշել է իր նախկին զբաղմունքը եւ ավագանու նիստի ժամանակ անեկդոտ է պատմել (տեսանյութ) Ռուսաստանի ամենաազդեցիկ հայերն՝ ըստ GQ-ի Կյանք և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ. Հրաչյա Հարությունյանը հրապարակել է Քոչարյանի գրքի լուսանկարը Աշխարհը մոտ է եզրագծին, որտեղ կա վերահսկողությունը կորցնելու վտանգ. Տուսկ «Էս ի՞նչ վերաբերմունք ա». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է ընդամենը 6 ամիս Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի Իրաքի նախագահը բացառել է իր տարածքը Իրանի դեմ հարվածների համար օգտագործելու հնարավորությունը Առաջին տիկնոջ կադրը դարձել է մամուլի խոսնակ Սիրիայում հայ սակրավորները հունիսի 8-ից 25-ը 1650 քմ տարածք են ականազերծել Քոչարյանը կալանավորվեց. Գագիկ Խաչատրյանը շարունակում է վայելքն իր «Սանտաֆե» սրճարանում Երեւանի ավագանիում դժգոհ են Արաբկիրի թաղապետից. «70 տոկոս պարգեւավճար տվել եք վերին օղակին, որոնք ձեր մերձավորն են» Ստամբուլի նոր քաղաքապետը հայ ճարտարապետից է սովորել ճարտարապետի աչքով նայել քաղաքներին Քոչարյանը Հայաստանում քաղաքական հետապնդման է ենթարկվում. «Ռեն TV» Ռոսիա 24-ը եւ ՏՎՑ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին (Տեսանյութ) Շարունակում են դուխով միմյանց դանակահարել Արձանագրենք պատմության համար. Լուսավոր Հայաստանը չի կարծում, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում Մոսկվայի մոտ Երևանի հանդեպ բացասական վերաբերմունք է կուտակվում. Տարասովը՝ Քոչարյանի կալանավորման մասին «Կրկին միասին». Տիգրան Քեոսայանը դստեր տոնին պարում է նախկին եւ ներկայիս կանանց հետ Ռուսաստանյան OPT-ն Քոչարյանի կալանավորման պատճառների մասին (Տեսանյութ) Մի բան մտածեք, հասկանանք՝ ում ինչ ենք ասում «Ի՞նչ կլինի ձեզ հետ, երբ չլինեք իշխանության, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը». Լրագրողը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին «Լիդիան Արմենիա»-ն նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ Ստեփանի վերադարձը. Ամերիկայից Արմեն Ջիգարխանյանի մոտ է ժամանել որդին Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՖՖ-ի նպատակները, տեսլականն ու առաքելությունը Արտակարգ դեպք «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. մահացածի որդին, ով ֆիննախի աշխատակից է, ծեծել է վիրաբույժին
Հարցում

Ինչո՞ւ է նորից «տեսակավորվում» հասարակությունը, կամ պարտությունից չքաղված դասեր

«Փաստ» թերթը գրում է.

«Աբովյանի քաղաքապետի ընտրություններից անցել է մի քանի օր, ու թերևս կարող ենք ավելի սթափ գնահատել կատարվածը, տեղի ունեցածը վերլուծել ավելի գլոբալ համատեքստում, մանավանդ՝ հետևություններ անելու անհրաժեշտություն ունի իշխանությունն առաջին հերթին:

Միանշանակ կողմ եմ այն կարծիքին, որ չի կարելի, նույնիսկ անթույլատրելի է մեծ աղմուկ բարձրացնել ու հեռուն գնացող հետևություններ անել տեղական ընտրության համատեքստում, այն էլ՝ մի քաղաքի կտրվածքով։ Մյուս կողմից՝ Աբովյանի ընտրություններին «պատմականություն» հաղորդել է հենց իշխանությունը, որն առնվազն մարզային իշխանությունների և տեղի ՔՊ-ականների շուրթերով պատրաստվում էր «հեղափոխություն» իրականացնել քաղաքում՝ գործընթացի հաղթական ակորդը վերապահելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այլ խոսքով՝ հեղափոխության թիմը մունիցիպալ ընտրության նշաձողը բարձրացրել էր այնպիսի մակարդակի, որից հետո էլեկտորալ արդյունքները ենթակա են քաղաքական վերլուծության ու որոշակի հետևությունների։

Աբովյանի ընտրություններն ապացուցեցին, որ այլևս ակտուալ չէ ընտրական գործընթացը «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», «սևերի» ու «սպիտակների» պրիզմայով ներկայացնելը։ Բանական մարդկանց համար սա ակնհայտ ճշմարտություն էր արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի թիմի ձեռքերում, այլ խոսքով՝ ֆորմալիզացվեց հեղափոխության հաղթանակը ու վերացվեցին ռևանշիզմի բոլոր ռիսկերը։ Խորհրդարանական այսօրվա խճանկարը հենց հեղափոխության հաստատած ստատուս-քվոն է, ու եթե Աբովյանում մրցում են խորհրդարանական առաջին ուժի թեկնածուն ու երկրորդ ուժի աջակցությունը վայելող թեկնածուն, նույնիսկ հակաքաղաքագիտական է «հակահեղափոխության» դեմ պայքարելու թեզը։ Դրանով, ըստ էության, կասկածի տակ է դրվում հեղափոխության հաղթանակը, նաև՝ խորհրդարանի քաղաքական լեգիտիմությունը։

Սա ակնհայտ ճշմարտություն է, ու իշխանության թիմն Աբովյանում պարտվեց ոչ միայն այն պատճառով, որ գործող քաղաքապետը բավականին մեծ վարկանիշ ունի, ինչն իհարկե կարևոր է, այլ նաև սխալ մեթոդաբանության հետևանքով, այն բանի պատճառով, որ վարչապետից սկսած, վերջացրած մարզպետով, տակավին չկա այն գիտակցությունը, որ իրենք այլևս իշխանություն են, ոչ թե հրապարակում հեղափոխություն իրականացնող հարթակ։ Այլ խոսքով՝ Աբովյանի ընտրությունները «սևերի» ու «սպիտակների» թեզի պարտության մասին էր։


Սակայն, ըստ ամենայնի, նույնիսկ տեղի ունեցածից հետո հեղափոխության թիմը կամ առնվազն դրա մի մասը չի ուզում կամ չի կարողանում հասկանալ տեղի ունեցածի բուն պատճառը։ Գոնե բոլորը պետք է այնքան համարժեքություն ու քաղաքական խիզախություն ունենային, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով ընդունեին, թե Աբովյանում տեղի ունեցածը հեղափոխության, ժողովրդավարության հաղթանակ է։ Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է. «Ես կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ Աբովյանի քաղաքացին երեկ, ցավով եմ նշում, պարտվեց այդ ընտրություններին, և Վահագն Գևորգյանը՝ մեր գործընկերը, երեկվա ընտրություններին չհաղթեց։ Ես պարզապես ուզում եմ հարց հնչեցնել՝ տղանե՛ր, ձեր դուրը գալի՞ս է ձեր հաղթանակը, այն հաղթանակը, որը դուք կերտել եք»։

Ի՞նչ է, մարզպետը հակադրվո՞ւմ է վարչապետին, հրապարակային հաղորդո՞ւմ է տալիս այն մասին, որ Աբովյանի ընտրությունները կեղծվել են, նա ունի՞ փաստեր, թե՞ հայտարարություն է անում՝ ինքնաարդարացման նպատակով։ Եվ ինչո՞ւ է Պետրոսյանը զարմանում, որ նման վարքագծից հետո ընդդիմադիր որոշ պատգամավորներ, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նպատակահարմար է համարում նրա հրաժարականը։ Ընդ որում, քաղաքական առումով նման պահանջը կյանքի իրավունք ունի, որովհետև Ռոմանոս Պետրոսյանի թիմը ոչ միայն պարտվել է ընտրություններում, այլ նաև մարզպետը հակադրվում է վարչապետի հրապարակային կարծիքին ու փորձում է պարտության պատասխանատվությունը գցել քաղաքացիների վրա կամ կրկին «տեսակավորել» հասարակությանը, այս անգամ՝ մի քաղաքի մասշտաբով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan