Մարտի 1-ի գործի կասեցման անհրաժեշտությունն էլ ավելի է հիմնավորվում․ Վարդևանյան
Սահմանադրկան դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը գրում է․
«Սահմանադրական դատարանը անհրաժեշտություն է տեսնում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, այսինքն օգտվելու աշխատակարգով նախատեսված նախնական ուսումնասիրման 20-օրյա ժամկետում ավարտելու՝ բացառությունից:
Այս տեսանկյունից էլ ավելի է հիմնավորվում՝ քրեական գործի վարույթի կասեցման որոշման պատճառաբանվածությունը և անհրաժեշտությունը: Այսինքն խնդիրն այնպիսին է, որ նույնիսկ ՍԴ-ն նախնական ուսումնասիրման հավելյալ, լրացուցիչ ժամկետի անհրաժեշտություն է արձանագրել, իսկ ՀՀ դատախազությունը կասեցման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, պնդելով ՍԴ դիմելու հիմքի բացակայությունը:
Թեև բազմիցս խոսվեց Դատարանի կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման բողոքարկման ենթակա չլինելու մասին և դրա Սահմանադրության և Սահմանադրական օրենքով նախատեսված երաշխիքների մասին, սակայն այսօրվա ՍԴ-ի որոշումը առնվազն պետք է բավարար լիներ նման բողոքը պարզապես մինչև դատական նիստը՝ հետ վերցնելու համար»։