«Լավագույն տոլման հայկականն է». Ելենա Մալիշեւա
Ռուս հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշեւան «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող «Жить Здорово» հեռուստանախագծի նոր թողարկման ընթացքում պատմել է, որ տոլմա պատրաստող ազգերի շրջանում անցկացված հետազոտության ընթացքում հաղթել է հենց հայկական բաղադրատոմսը։
«Բոլոր ժամանակների վաստակավոր հայ», դաշնակահար Լեւոն Օգանեզովի հետ հեռուստահաղորդավարուհին պատմել է հայտնի ճաշատեսակի պատրաստման գաղտնիքների մասին։ Օգանեզովի խոսքով՝ տոլմա, ի տարբերություն մսային մյուս ճաշատեսակների, պետք է պատրաստեն կանայք, քանի որ դրա գլխավոր գաղտնիքը «խաղողի՝ ոսկերչական վարպետությամբ փաթաթված թփերն են»։
«Նախ՝ տոլման կարող ե՛ւ սառը ուտեստ լինել, ե՛ւ տաք։ Ամենահամեղ տոլման պատրաստում է ավագ դուստրս»,- ասել է Ռուսաստանի ժողովրդական արտիստը։ Լեւոն Օգանեզոնը նաեւ նշել է, որ հայկական տոլմայի հետ հարկավոր է հոնի կամ թթի օղի խմել Արցախից։
Հաղորդավարներից մեկը՝ բժիշկ-սրտաբան Գերման Գանդելմանը, պատմել է տոլմայի օգտակար հատկությունների մասին, ինչպես նաեւ «խաղողի թփերի հրաշալի հատկությունների մասին»։