Ձերբակալել են «Սնոբ»-ի խմբագրությունը տակնուվրա անելու համար կասկածվող անձին
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա երիտասարդի, որը կասկածվում է «Սնոբ» նախագծի խմբագրությունն ավերելու համար, գրում է meduza.io-ն:
Հաղորդվում է, որ կասկածյալը Յակով Տոլկաչովն է:
«Սնոբ»-ի խմբագրությունում ավերածությունից հետո ոստիկանությունը քրեական գործ է հարուցել գողության մեղադրանքով. նշվում է, որ կասկածյալը գրասենյակից իրեր է գողացել: Ըստ ոստիկանության՝ վնասը գնահատվել է 90 000 ռուբլի:
Լույս հունիսի 10-ին Մոսկվայում «Սնոբ»-ի խմբագրություն էր ներխուժել անհայտ տղամարդ, որի գլխավոր տնօրենն է Մարինա Գևորգյանը, և տակնուվրա արել ամենը՝ գետնին տապալելով կահույքն ու համակարգիչները: Ինչպես պատմել է հրատարակության գլխավոր խմբագիր Քսենյա Չուդինովան, հանցագործը տարել է մոնոբլոկ և նոութբուք:
«Նոութբուքը նա նվիրել է փողոցում ինչ-որ աղջիկների, իսկ մոնոբլոկը դեն է նետել»,-ասել է նա: