1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 հունիսի 2019թ., 00:00
Մեգան Մարքլը Քեյթ Միդլթոնի նկատմամբ նոր հաղթանակի մասին է մտածում Մեր երկրում աննկարագրելի և կործանարար խժդժություններ, վայրիվերումներ, ցնցումներ առաջացնելու արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար Թուրքիայում Bloomberg-ի թղթակիցներ են ձերբակալվել Արքայազն Հարին ուղղել է Մեգան Մարքլին՝ հուշելով, թե ինչ պետք է նա անի զորահանդեսի ժամանակ (տեսանյութ) Սեւ ծովում հին հունական նավ են հայտնաբերել (Տեսանյութ) Ինչ որ մեկը ծաղրուծանակի է ենթարկում Հայաստանը. շարունակում են բերման ենթարկել մորուքով եւ սեւ վերնաշապիկով մարդկանց Ոստիկանները մտել են ներս եւ տեսել դանակահարված ու գետնին ընկած երիտասարդին (Տեսանյութ) Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից է. նախագահի հարցազրույցը Financial Times-ին Բոլորը «թքած ունեն». ուկրաինացի հաղորդավարուհին ցույց է տվել «ծաղկած» Սև ծովը Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդին նվիրել է սիրելի պաղպաղակը Նիկոլ Փաշինյանը փորձում է կախված դատական համակարգ ունենալ Ադեկվադներին բերման են ենթարկել Գորիսի ոստիկանություն (տեսանյութ) Խոշոր հրդեհ Սարի թաղ թաղամասում Ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակոցներ է արձակել Bentley, Ferrari, Lamborghini և ոչ միայն. ԱՄԷ-ի թանկարժեք մեքենաների «գերեզմանոցը» (լուսանկարներ, տեսանյութ) Վայոց Ձորի մարզպետը կարգին տղա է. իրեն աղջիկներով է շրջապատում Կոլումբիայի լեռներում գտնվող հյուրանոցն առաջարկում է կախովի ցանցաճոճով հյուրանոցային համարներ (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության Մամուլի ասուլիսի ժամանակ պակիստանցի նախարարը կատվի է վերափոխվել «Խնդրում եմ, ինձ մի հարվածի»․ Մայք Թայսոնը կնոջն անկողնում բռնացրել է Բրեդ Փիթի հետ Սեքս, որը վտանգավոր է առողջության համար Բոլոր ժամանակների ամենասեքսուալ ֆիլմերը Հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետի կողմից Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել Ադրբեջանում Մուբարիզ Մանսիմովն անցանկալի անձ է. Գործը հասել է դատաքննության «Եսասեր եմ, փառասեր չեմ».Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհին երախտագիտության մեդալ է ստացել Հոնկոնգի կառավարությունն արտահանձնման մասին օրենքի ընդունումը կասեցրել է բողոքի խոշոր ցույցերի պատճառով Մարմարաշենում այլեւս չեն դիմանում գարշահոտությանը. փակել են ճանապարհը Որքանո՞վ է Տավուշի մարզպետի նախաձեռնությունը համապատասխանում ՏԻՄ օրենսդրությանը Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է գեյ շքերթի հակառակորդներին Մալայզիայի նախկին թագավորի կինը հրապարակել է նորածին որդու լուսանկարը «Իմ տերիտորիայում ա, պահում եմ». Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում (լուսանկարներ) «Խելագար» հայը 4-ր ռաունդում նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցուն Փաշինյանը գրեթե զրոյացրեց ՀՀ-Արևմուտք հարաբերությունները Կոնսենսուս՝ առանց մանիպուլյացիաների․ «ոսկե միջինի» անհրաժեշտությունը Երկար հարցազրույց՝ առանց օրակարգի Երեւանում տաքսու վարորդին սպանելու համար հետախուզվողին հայտնաբերել են Վանաձորում Վրաստանում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանները ստիպված են եղել դադարեցնել ակցիան Փաշինյանն ու Պուտինը «երթևեկում են» նույն «Վոլգայով» Պոպուլիզմը և տոտալիտարիզմը. Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք Բեռլինի կենտրոնում ռումբի պատճառով ավելի քան 3000 մարդ է տարհանվել (տեսանյութ) Բարսելոնից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել հարբած ուղևորի պատճառով Կրակել են Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ Ամերիկացին անծանոթ կնոջ շնորհիվ 1 մլն դոլար է շահել Մոսկովյան բնակարաններից մեկում հայտնաբերված «աղջիկ-մաուգլի»-ն նշել է իր ծննդյան օրը Սպիտակ տանը Թրամփի ծննդյան օրը աշխատակիցները երգել են Happy Birthday to You երգը Վլադիմիր Զելենսկին Լվովի մարզի ղեկավարին ընտրում է սոցցանցերի միջոցով Հոգեգարներին բնորոշ 5 նշաններ Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7000 դոլարով Առաքելական եկեղեցին սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 17-ին Նաստյա Կամենսկիխն ամբողջությամբ մերկ լուսանկարով ուրախացրել է տղամարդկանց Ալեն Դելոնը տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ը մեղադրել է ռուսական առցանց լրատվականներին ապատեղեկատվություն տարածելու մեջ Հրդեհ՝ Քանաքեռ ՀԷԿ-ում Քաղաքական ուղերձ Հայաստանին ԲԴԽ գրեթե բոլոր անդամները հրաժարական են ներկայացնելու. Ի՞նչ է ասվել նրանց Տարածաշրջանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև Աշխարհի խոշորագույն օդանավը նախատեսում են վաճառել 400 մլն դոլարով Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ Ծանր հանցագործության համար մեղադրվող ամբաստանյալն Աբովյանի դատարանից փախուստի է դիմել Թրամփը համեմատել է իր տիկնոջը Ժաքլին Քենեդիի հետ Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան Համահայկական 7-րդ խաղերի ջահը Վանից ուղեւորվել է Ստեփանակերտ Կոռուպցիոն սկանդալ՝ ոստիկանությունում. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է սպառնալ, կաշառք պահանջել Խրամատներից դուրս գալու ժամանակը Թեժ քննարկում՝ Վահե Գրիգորյանի եւ ԲՀԿ-ականների միջեւ. ՍԴ անդամի թեկնածուի ուշագրավ հայտարարությունը Թուրքիայի եւ Վրաստանի հայ մասնակիցներին արգելել են Արցախ մեկնել ՀՅԴ-ն ակտիվանում է ԲՀԿ-ն «Իմ քայլի» դեմ կոմպրոմատներ է հավաքել. կոնտրքայլերով են պատասխանելու Իշխանությունները չեն տեսնում պետության առջեւ ծառացած խնդիրները (Տեսանյութ) Լիազորությունների չարաշահում՝ կադաստրում և քաղաքապետարանում Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարներին չի հաջողվել համաձայնեցնել ընդհանուր բյուջեն Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի՝ Արցախի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մասին հայտարարությունը Ի՞նչ վիճակում է վարչապետի՝ Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը Եվրամիությունը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իրանին Ընդունելություն՝ Ռուսաստանի օրվա առթիվ․ ֆոտոշարք Արցախի ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել Բոլորին հետաքրքրում է Միշայի միլիոնը Հոլանդացի վարպետը ավտոմեքենա է կառուցել, որը կառավարվում է գամակից Կարո՞ղ է արդյոք օղակ պտտեցնելն օգնել նիհարելուն
Հարցում

Հայաստան-Արցախ լարվածություն չի կարող տեղի ունենալ, սա աննորմալ երևույթ է

lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, Արթուր Աղաբեկյանի հրաժարականից հետո խոսակցություններ կան Արցախում նոր հրաժարականների մասին, մասնավորապես Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին է խոսվում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է սա բացատրվում։

Այս պահի դրությամբ միայն պարոն Աղաբեկյանն է իր դիմումի համաձայն հեռացել։ Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ արտառոց բան է, որովհետև կադրային քաղաքականությունը շատ դինամիկ ոլորտ է, և միշտ էլ այդպես է եղել, որ մեկը հրաժարական է տալիս, մյուսը նշանակվում է և այլն։ Սա բնական երևույթ է, և ամեն ինչ պետք է սահուն արվի։

Տեսակետներ են հնչում, որ Հայաստանից եկող հորդորներով են տեղի ունենում այդ փոփոխություններն ու հրաժարականները՝ հաշվի առնելով դաշնակցական Արթուր Աղաբեկյանի քաղաքական կողմնորոշումը, նաև Վիտալի Բալասանյանինը։

Դաշնակցությունը կառույցներ ունի և Հայաստանում, և Արցախում։ Այո, Արթուր Աղաբեկյանը ՀՅԴ անդամ է, բայց նաև քաղաքական դաշտում վաղուց է գործում։ Ճիշտ կլինի, որ դուք դա հարցնեք Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեից, որ տեսնեք՝ նա կապ ունի՞ իրենց հետ, թե կապ չունի։ Ես չեմ տեսնում որևէ կապ, որովհետև Արթուր Աղաբեկյանն իր հայտարարության մեջ նշել է, որ մի քանի ամիս առաջ է պատրաստվել, հեռանալուն։ Այս պահի դրությամբ Արցախում ՀՅԴ կառույցը քաղաքական դաշտում որևէ մեկին պաշտոնապես չի սատարել, չի ասել, օրինակ, որ Արցախի նախագահական ընտրություններում հնարավոր է սեփական թեկնածուով գնա։ Բայց պարոն Աղաբեկյանն իր նախասիրությունը հայտնել է՝ լինելով դաշնակցական։ Այսինքն՝ այստեղ կապ չկա, փաստերը այլ բանի մասին են խոսում։

Վերջին շրջանում Հայաստանի և Արցախի ղեկավարությունների միջև լարվածությունը թուլացե՞լ է, թե ոչ։

Հայաստան-Արցախ լարվածություն չի կարող տեղի ունենալ, սա աննորմալ երևույթ է։ Մենք մեկ հայրենիք ենք, մեկ ժողովուրդ ենք։ Իրավիճակը ստիպել է, որ երկու պետություն ունենանք, բայց ինչպե՞ս կարող է Հայաստանի ու Արցախի միջև լինել հակամարտություն կամ ինչ-որ լարվածություն։ Իսկ ընթացիկ խնդիրներ եղել են, կլինեն, բայց ես համոզված եմ, որ այդ խնդիրները չեն կարող ազդել մեր միասնականության վրա։ Որևէ մեկն իրավունք չունի այնպես անել, որ այդ լարվածություն ավելի խորանա։ Դա անթույլատրելի է։

Վիտալի Բալասանյանը հայտարարել է Համաժողովրդական շարժում ստեղծելու մասին։ Ձեզ համար պա՞րզ է, թե դա ինչ շարժում է, ինչ է իրենից ենթադրում, ինչ նպատակ է հետապնդում։

Դա ցույց կտա ժամանակը։ Հասկանալի է, որ քաղաքական գործընթացներ են սկսվում, ձևավորվում են տարբեր քաղաքական ուժեր, տարբեր միավորումներ։ Դա բնական է ժողովրդավարական հասարակությունների համար, բայց դեռևս ժամանակ է պետք, որպեսզի պարզ լինի, թե այս կամ այն քաղաքական ուժն ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու և ինչպիսի քայլեր է ձեռնարկելու։ Այս պահին դեռևս եղել է հայտարարություն, պետք է սպասենք տեսնենք գործնական քայլերն ինչպիսին կլինեն։

Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ չի ուզում այլևս քաղաքականությամբ զբաղվել։ Ձեզ համար համոզի՞չ են նրա փաստարկները։

Եթե այդպես է հայտարարել, ուրեմն այդպես է գնահատում։ Ժամանակը ցույց կտա։

Բակո Սահակյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշեց, որ եթե կան չհասկացված խնդիրներ, եկեք նստենք, խոսենք։ Հնարավո՞ր է՝ առաջիկայում ՀՀ իշխանությունների հետ հանդիպում լինի։

Կտեսնենք, ժամանակը ցույց կտա։ Բայց ընդհանրապես երկխոսությունը, կայուն կապերի խորացումը անհրաժեշտություն է, դա չպետք է պայմանավորված լինի անձնական քմահաճույքներով։

lragir.am

website by Sargssyan