Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով
Հարցում

Երբ «Մարտի մեկի» գործը պարզապես գործիք է

Նիկոլ Փաշինյանի համար «Մարտի մեկի» գործը գործիք է քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելու եւ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար: Այսօր հանրության շրջանում, քաղաքագիտական շրջանակներում նման տեսակետի կարելի է հաճախ հանդիպել:

Մի պահ ենթադրենք, թե դա այդպես է եւ մի հռետորական հարց տանք. արդյոք նա կարող էր իրականացնել իր մտադրությունն առանց նրանց, ովքեր հանուն կարիերայի, հանուն պաշտոնական առաջխաղացման, հանուն ավելի լավ դիրքի պատրաստ չլինեին կատարել վերեւից եկող ցանկացած հանձնարարական:

Մի՞թե Ռոբերտ Քոչարյանին կարող էին ամիսներ շարունակ զրկել ազատությունից, եթե չլինեին անսկզբունքային կամակատարներ, որոնք հանուն նեղ անձնական շահերի պատրաստ են ոտնատակ տալ ամեն ինչ:

Արթուր Դավթյանը, որը ոչ վաղ անցյալում ցանկանում էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել եւ կալանավորել պատգամավոր Փաշինյանին, իսկ հիմա վարչապետ Փաշինյանին հաճոյանալու համար տենչում է կրկին ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին:

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը չի՞ պատկերացնում, որ նույն Արթուր Դավթյանը մի օր, եթե նրան այդ հանձնարարականը եւ հնարավորությունը տրվի, կրկին ամեն ինչ անելու է իրեն կալանավորելու համար: 

Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հաշվեհարդարին ակտիվորեն լծվել է նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որը Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար, անգամ վտանգեց Հայաստանի անվտանգությունը, հայ-ռուսաստանյան հարաբերությունները եւ փորձեց կալանավորել Յուրի Խաչատուրովին:

Հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցից պարզ է դառնում, թե ինչ նվիրումով է Փաշինյանին արժի ծառայություն մատուցում Սասուն Խաչատրյանը: Ի վերջո, եթե նա չհամաձայներ այս դերակատարմանը, ապա անգամ ամենախորը երազում իրեն ՀՔԾ պետի պաշտոնում չէր տեսնի:

Այնպես, ինչպես հեռավոր 1937-ին գտնվում էին քննիչներ, իրավապահներ, դատավորներ, որոնք հանուն առաջխաղացման, հանուն ղեկավարության աչքին բարձրանալու պատրաստ էին մարդկանց աքսորել, անգամ գնդակահարման վճիռներ արձակել:

Ցավոք, այսօր եւս այդ տեսակի պակաս չի զգացվում: Օրինակ, վերցնենք քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին, որի մասին, ի դեպ, նույնպես խոսվում էր հայտնի հեռախոսազրույցում: Պարզվում է, որ այս իրավապահը վերջին մեկ տարվա ընթացքում հարստացել է: Ոչ, նա արտերկրում ապրող քեռի չունի: Պարզվում է նա այգիներ ունի, որոնց բերքատվությունը, չգիտես ինչու, հենց այս տարի աճեց, այն էլ այնքան, որ թույլ տվեց կտրուկ ավելացնել Մուշեղյանի եկամուտները:

Հրաչյա Մուշեղյանն, իր այս տաղանդով, ոչ թե պետք է քննչական խումբ, այլ գյուղատնտեսության զարգացման հարցերով զբաղվի: 

Այս ամենը ոչ միայն տխուր է եւ ծիծաղելի, այլ վտանգավոր: Չի կարելի ջրի երես բերել նրանց, կարեւոր դիրքերում տեղաբաշխել նրանց, ովքեր ոտնատակ տալով պետական, մասնագիտական, գերատեսչական շահը, հանուն անձնական շահի պատրաստ են ցանկացած քայլի:

Ռոբերտ Քոչարյանը եւ նրա փաստաբանական թիմը այս կեղտոտ խաղից դուրս կգա հաղթանակած: Այս մասին պնդում են իրենց գործից հասկացող իրավաբանները: Մնալու են ծանր հիշողությունները եւ պետությանը եւ իրավապահի մասնագիտությանը հասցված ծանր վնասվածքները, որոնց ապաքինումը երկար, շատ երկար ժամանակ է պահանջելու:

Վարդան Մխիթարյան

Top-News.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan