1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հունիսի 2019թ., 00:00
Արմեն Սողոյան. Քանի դեռ հիվանդանոցներում ստվերային փող է պտտվում, ապահովագրական մեխանիզմը չի աշխատելու Մոսկվայում կգերազանցվի 100-ամյա ջերմաստիճանային ռեկորդը Գյումրիում հորդառատ անձրևի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են անձրևաջրերի մեջ Փաշինյանը անիմաստ է համարում ընդդիմությանը վերահսկողական պաշտոններ տալը Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում ավարտական քննությունների ցավալի արդյունքների մասին Իմ աշխատանքային փորձը բավական է Արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար. նորանշանակ նախարար Վենեսուելան փորձել է իր ոսկին վաճառել Թուրքիայում Լեւոն Քոչարյանի մարդկային անկեղծությունը Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը Ֆրանսիան եւ Գերմանիան ակտիվացնում են ջանքերը Իրանի պատճառով լարվածության թուլացման համար ԵՄ-ի կոչը Եվրահանձնաժողովին. «Թուրքիայի դեմ պետք է միջոցներ ձեռնարկել» Պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել. Նիկոլ Փաշինյան Մուրսին «չի մահացել, նրան սպանել են». Էրդողան Արթուր Դավթյանի ընտրությունը Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում. նախարար Հայաստանում տուրիզմի զարգացման գլխավոր նախապայմանը դրական իմիջն է. ՀՀ վարչապետ Ժամ առաջ արգելեք հնամաշ ավտոմեքենաների շահագործումը Երեւանում. Գեւորգ Պետրոսյանի բաց նամակը՝ Օսիպյանին ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի Հայաստանը ծրագրում է մոտ 1,5 մլրդ դոլարի նոր վարկեր ներգրավել. ֆիննախ Մի քանի օրվա անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացել են Բարի Ալիբասովը հոսպիտալացումից հետո առաջին հարցազրույցն է տվել Ահա թե ի°նչ է ստացվում ,երբ գործը վստահում են գործից անտեղյակներին Հայտնի է կանանց սթրեսի հիմնական աղբյուրը Ուկրաինացի պատգամավորին մահացած են գտել. նախնական վարկածով՝ նա ատրճանակը մաքրելիս կրակել է ինքն իր վրա Եթե անգամ բենզինի վրա ակցիզային հարկ դրվի, բենզինի մեկ լիտրը կթանկանա ընդամենը 1,6 դրամով. ԱԺ պատգամավոր Հեռացվել է Շերեմետեւոյի աղետի տեսանյութը տարածած ոստիկանը Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի. Լեւոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին Դեմոկրատ Բերնի Սանդերսը խիստ քննադատել է Թրամփին Խաշոգջիի մահվանը սաուդցի արքայազնի մասնակցության ապացույցներ կան. ՄԱԿ Ահա թե ով է հակաքոչարյանական շարժման թիվ մեկ ակտիվիստը Պոգբան չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ» «Ցանկացած դեմոկրատ թեկնածուի օգտին քվեարկելը կնշանակի կործանել ամերիկյան երազանքը». Թրամփ Ուկրաինայի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները Զելենսկիին գեյ շքերթի մասնակցելու են հրավիրել ՊԵԿ-ը «հարկային տեռոր»-ի վերաբերյալ հրապարակման առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել Խարկովում հանրակացարանի 6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ) Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի «կորտեժը» վթարի է ենթարկել տարեց կնոջ. վիճակը ծանր է (լուսանկար) Պուտինը ներկա չի գտնվի Մինսկում Եվրոպական խաղերի բացման արարողությանը Գվարդիոլան աճուրդում վաճառել է հաջողություն բերած վերարկուն Տնտեսական հեղափոխություն, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների կյանքում տեղի չի ունեցել. Մանե Թանդիլյան Դրանք ասեկոսեներ են. գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համաձայնություն չտալու տեղեկության մասին Հայաստանից արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է. ֆիննախ Ճապոնիայում երեխաների ֆիզիկական պատիժն արգելող օրինագիծ է ընդունվել Ինդոնեզիան 2021 թվականին կսկսի Ջակարտայից մայրաքաղաքի տեղափոխումը Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ) Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Հայփոստի ծառայությունները մոտ 25 անգամ թանկ են բանկերի ծառայություններից. Գևորգ Պապոյանը՝ Յոլյանին Պատերազմների և այլ վայրագությունների հետևանքով աշխարհում փախստականների ու ներքին տեղահանվածների թիվը հասել է մոտ 71 միլիոնի․ ՄԱԿ Եղանակը՝ Հայաստանում ԱՄԷ իշխանությունները պարզեցրել են ԱԱՀ վերադարձը զբոսաշրջիկների համար «Ադեկվատ դիսկուրս»․ կոնֆերանս է հրավիրվել Քաղաքացին ոչխար է բերել կառավարություն (տեսանյութ) Առկա է դատական սխալ. դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին Իրանի գյուղատնտեսության ոլորտը շարունակում է զարգանալ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին. փոխնախարար Ալիևը կարգադրել է 50%-ով բարձրացնել ԿԸՀ նախագահի և մյուս աշխատակիցների աշխատավարձերը Microsoft-ի ստեղնաշարերի վրա առաջին անգամ 25 տարվա մեջ նոր կոճակ կհայտնվի Կլիմայի փոփոխությունը կարող է Ատլանտիկ օվկիանոսի անհետացման պատճառ դառնալ Պետդեպը և Amnesty-ն Վրաստանին հորդորում են պաշտպանել բոլոր քաղաքացիներին՝ «անկախ սեռական կողմնորոշումից» Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատողները. ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց Պենտագոնըը 250 մլն կտրամադրի Ուկրաինայի զինված ուժերին Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար. Աշոտյան Երեւանում թալանել են քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետին Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը դարձյալ ինքնաբացարկ չհայտնեց. նիստը շարունակվում է. (ուղիղ) Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից եւ իշխանության աջակիցներից մեկական ցուցարարի ոստիկանները բերման ենթարկեցին Զվարճացող Հայաստան Լեհաստանում հարբած տղամարդը տանկով շրջել է քաղաքի փողոցներով Յոգուրտը կարող է պաշտպանել աղիքների ուռուցքներից. հետազոտություն Պորոշենկոյի նկատմամբ 5-րդ քրեական գործն է հարուցվել Ջոն Բոլթոնն ակտիվորեն մասնակցում է հայ-ադրբեջանական բանակցություններին Ադրբեջանական մամուլ. «Փաշինյանը վերադարձնում է ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված գեներալներին» Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ Ադրբեջանի պաշտպանության նախարարին խաբել են. պարզվում է նա շատ դյուրահավատ է Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության ԱԺ-ը չեղարկել է բոլոր գործուղումները Միխեիլ Սաակաշվիլին սպառնացել է Օդեսայի քաղաքապետին Ուշագրավ քվեարկություն. ինչո՞ւ «Իմ քայլի» պատգամավորները Վահե Գրիգորյանին շատ հարցեր չուղղեցին Երուսաղեմում հայ ուսանողները դաժան ծեծի են ենթարկել երկու երիտասարդ հրեայի Միշել Պլատինին ազատ է արձակվել Ի՞նչ եք մի կաթիլ մեղրը սարքել ազգի բոլոլա. Ծառուկյան (տեսանյութ) Ներքին հրահանգ՝ ՔՊ-ում Երգչուհի Վալերիան պատմել է իր նոր հոբբիի մասին
Հարցում

«Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից՝ դատավճիռը խախտելու համար»

Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից՝ դատավճիռը խախտելու համար: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.


«Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները համաձայնել էին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած դատավճիռները: Սակայն, 2014 թ. սկսած Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորների, ներառյալ Ադրբեջանը ներկայացնող դատավորի 2019 թ. մայիսի 29-ի միաձայն ընդունած դատավճռի:

Գործը ներառում է ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովի ձերբակալությունը, որը մեղադրվել է քրեական հանցագործությունների մեջ եւ «2013 թ․-ին գտնվում է նախնական կալանքի տակ՝ առանց հանցագործության կատարման որեւէ հիմնավոր կասկածանքի։ [Եվրոպական] դատարանը պարզեց՝ նշված հանգամանքները վկայում են, որ այդ միջոցառումների միակ նպատակը եղել է լռեցնել կամ պատժել Մամեդովին՝ [Ադրբեջանի] կառավարությանը քննադատելու համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

ՄԻԵԴ-ը «մասնավորապես պարզեց, որ [Ադրբեջանի] կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել դատավճիռը իրականացնելու համար, որը չի նշանակում, որ Ադրբեջանը գործել է «բարեխղճորեն» կամ Մամեդովի գործով իր դատավճռի «եզրակացություններին ու ոգուն» համապատասխան: Այն եզրակացրեց, որ Ադրբեջանը չի կատարել Կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունը`դատավճիռը կատարելու համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

2017 թ. դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է ՄԻԵԴ-ի դատավճիռների կատարման վերահսկողության համար, Ադրբեջանի խախտումը վերադարձրեց Եվրադատարանին՝ որոշելու, թե արդյոք երկիրը չի կատարել իր 2014 թ. դատավճիռը՝ Մամեդովին անվերապահորեն ազատ չարձակելով:

Այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2019 թ․ մայիսի 29-ին որոշում կայացրեց, որ Ադրբեջանն իսկապես խախտել է իր 2014 թ․վճիռը, ՄԻԵԴ-ը գործը վերադարձրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին`լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու համար:

Նախարարների կոմիտեն ընդգծեց, որ Մամեդովի դեմ դատական գործի վարույթում հիմնարար թերություններ կան եւ «բազմիցս կոչ է արել ազատ արձակել Մամեդովին՝ որպես կարեւոր քայլ [Եվրոպական] դատարանի հայտնաբերած խախտումների վերացման ուղղությամբ։ Սակայն, նա մնացել է կալանքի տակ գրեթե չորս տարի, ՄԻԵԴ-ի դատավճռը 2014 թ․հոկտեմբերի 13-ին ուժի մեջ մտնելոց հետո մինչեւ նրա պայմանական ազատ արձակումը 2018 թ․օգոստոսի 13-ին՝ խախտումների մասին գործի հարուցումից հետո։ 2019 թ․մարտին [Ադրբեջանի] Գերագույն դատարանը, կրճատելով նրա պատժի ժամկետը, գտավ, որ նա ամբողջությամբ կրել է պատիժը եւ մերժեց պայմանական ազատման հրամանը եւ նրան ազատ արձակելու այլ պայմանները»՝ համաձայն ՄԻԵԴ-ի Մեծ պալատի։

Ահա Մամեդովի գործի պատմությունը, ինչպես նկարագրված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ․ նա ծնվել է 1970 թվականին եւ ապրում է Բաքվում։ Նա քաղաքական բլոգեր է եւ ակտիվիստ, ով նաեւ հայտարարել է 2013 թ․ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին։ Նա նախնական կալանքի տակ է վերցվել 2013 թ․ փետրվարին՝ Իսմայիլիի անկարգությունների վերաբերյալ իր բլոգում գրելուց հետո։ Ի թիվս այլ բաների, Մամեդովն ասել է, որ այնտեղ մարդիկ անդրադարձել են պետական պաշտոնյաների «կոռուպցիային եւ լկտիությանը»։ Հետագայում նա մեղադրվել է հասարակական կարգի խախտմամբ գործողություններ կազմակերպելու կամ ակտիվորեն մասնակցելու մեջ, իսկ հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու եւ պետական պաշտոնյաների նկատմամբ դիմադրություն կամ բռնություն գործադրելու մեջ՝ սպառնալով նրանց կյանքին կամ առողջությանը:

Մամեդովը 2013 թ․փետրվարի 25-ին դիմել է ՄԻԵԴ, պնդելով, որ առանց քրեական հանցագործություն կատարելու «հիմնավոր կասկածանքի» ձերբակալվել եւ կալանքի տակ է պահվել․ որ խախտվել է նրա անմեղության կանխավարկածը, որ հետապնդվել է իր քաղաքական հայացքների եւ վարչակարգին ներկայացրած սպառնալիքի համար՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու։ 2014 թ․մարտին Ադրբեջանի դատարանը դատել է նրան եւ դատապարտել յոթ տարվա ազատազրկման։

Մեծ պալատի 2014 թ․մայիսի 22-ի դատավճռում (Մամեդովի առաջին դատավճիռը) ՄԻԵԴ-ը հայտնաբերել է նրա ազատության եւ անվտանգության իրավունքի, կալանավորման դատական քննության իրավունքի, անմեղության կանխավարկածի եւ իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանների խախտումներ։ ՄԻԵԴ-ը նաեւ պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը վճարել 20 հազար եվրոյի փոխհատուցում։

Նախարարների կոմիտեն գործն առաջին անգամ քննեց 2014 թ․դեկտեմբերին։ Այն ընդունեց բազմաթիվ որոշումներ եւ միջանկյալ բանաձեւեր, որոնք ընդգծել են պետության պարտավորությունը Կոնվենցիայի համապատասխան որոշակի միջոցներ ձեռնարկելու՝ հաստատված բոլոր խախտումները եւ դրանց հետեւանքները վերացնելու համար, որպեսզի Մամեդովը դրվի այնպիսի պայմաններում, որտեղ նա կլիներ, եթե իր իրավունքները չխախտվեին։

Կոմիտեն 2017 թ․հոկտեմբերին պաշտոնապես ծանուցեց Ադրբեջանին, որ իր կարծիքով, այն չի կատարել Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունը՝ խախտման ընթացակարգի առաջին քայլը: Նախարարների կոմիտեն 2017 թ. դեկտեմբերին նաեւ ՄԻԵԴ-ին հարց ներկայացրեց Ադրբեջանի պարտավորության կատարման մասին:

Մամեդովը պայմանական ազատ արձակվեց 2018 թ․օգոստոսին։ 2019 թ. մարտին Ադրբեջանի Գերագույն դատարանը կրճատեց նրա պատիժը՝ գտնելով, որ նա ամբողջությամբ կրել է իր պատիժը եւ անտեսեց նրա ազատ արձակման պայմանները։ 2017 թ․նոյեմբերին ՄԻԵԴ-ը պարզեց, որ Մամեդովի գործով դատավարությունը նույն քրեական մեղադրանքով, ինչպես քննադատել էր իր 2014 թ. դատավճռում, եւս խախտել է նրա իրավունքները (Մամեդովի երկրորդ դատավճիռը)։

Եթե Ադրբեջանը շարունակի չկատարել ՄԻԵԴ-ի դատավճիռները, ապա, ի վերջո, այն կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

website by Sargssyan