Հրապարակվել է Մադոննայի Dark Ballet երգի տեսահոլովակը
Մադոննան թողարկել է Dark Ballet երգի տեսահոլովակը: Dark Ballet-ն ընդգրկված է Madame X ալբոմում: Դրանում ևս 14 կոմպոզիցիա կա: Սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 14-ին:
Տեսահոլովակը տեղադրվել է երգչուհու յութուբյան էջում:
Տեսահոլովակում հանդես է եկել հայտնի ռեփ երգիչ և ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան Միկկի Բլանկոն: