Դատավորներ կան, որոնք ոչ միայն գործող վարչապետի, այլ նախորդ իշխանության ասածները ևս չեն արել
5-րդ ալիքի եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Հայաստանում կան դատավորներ, ովքեր ոչ միայն գործող վարչապետի այլև նախորդ իշխանության ասածները ևս չեն արել։
«Նրանք այն դատավորներն են ովքեր նախորդ իշխանության անօրինական հրահանգներին չեն ենթարկվել և ներկայումս էլ չեն ենթարկվի: Այն դատավորը, ով համարձակվում է գործադիրի պատվերները չկատարել՝ նա հենց այն դատավորն է, ով կոռուպցիայի մեջ չկա, իսկ ով կոռուպցիայի մեջ է թաթախված՝ հենց նրա վրա են ճնշում գործադրում»,-ասել է Ալումյանը։