ՔՊ-ն Հայաստանը վերածեց թուրքմենստանյան տիպի կրկեսի
Հասարակական կարգի ապահովման նպատակով երեկ՝ հունիսի 6–ին ոստիկանությունը ծառայություն է իրականացրել Երեւան քաղաքում, արդյունքում իրավախախտում կատարած քաղաքացիներ են բերվել ոստիկանության բաժիններ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից՝ արձագանքելով քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի գրառմանը։
Նշենք, որ երեկ քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում ոստիկաններն ասֆալտին են պառկացրել սեւազգեստ երիտասարդի եւ մեծ խմբող շրջապատել նրան։
«Հենց նոր ականատես եղա մի կրկեսային տեսարանի: Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից վերեւ, մի սեւազգեստ լակոտի ոստիկանները պարկեցրել էին ասֆալտին ու մեծ խմբով շրջապատել: Մի քանի կետից հեռախոսներով նկարում էին, իսկ լակոտը լացակումաց խնդրում էր այդ նկարահանումներն արագացնեն ու ձեռքերն էլ պակաս կոպտությամբ ոլորեն: Հետո վրա հասան էլի մի հինգ-վեց ոստիկանական մեքենաներ սիրենաներով, դրանցից դուրս եկան կամուֆլյաժով հատուկջոկատայիններն ու վրա հասան սեւազգեստի ձեռքերը ոլորող ոստիկաններին օգնելու»,–գրել էր նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am