Թռիչք դեպի Վան
Օրերս հայաստանյան ավիաընկերություններից մեկն իրականացրել է Երեւան-Վան թռիչքը, որով Համահայկական խաղերի կազմակերպիչները, այդ թվում Իշխան Զաքարյանը պատմական եւ խորհրդանշական այց են կատարել Վան:
Առաջին աշխարհամարտի տարիներին Երեւանից Կարս թռիչք իրականացվել է, բայց այն եղել է եզակի դրվագ:
Հիմա, առանց աղմուկ-աղաղակի, առանց ավելորդ գովազդի, օրինական թռիչք է իրականացվել, որը կարող է վերածվել մշտական եւ հեռանկարային ուղղության:
Սա ցույց է տալիս, որ մեկ անհատը ի վիճակի է բավական արդյունավետ եւ կարեւոր աշխատանք իրականացնել այս կամ այն ոլորտում:
Ի դեպ, 2013-ին մտադրություն կար իրականացնել Երեւան-Վան կանոնավոր չվերթներ, սակայն հայտնի եւ անհայտ պատճառներով այն իրականություն չդարձավ:
Հուսանք, որ ի վերջո Երեւան-Վան թռիչքները կդառնան մշտական եւ սովորական: