83-ամյա Ալեն Դելոնը նոր տեսահոլովակ է թողարկել
Հայտնի ֆրանսիացի դերասան, մի քանի սերունդների համար սեքս-խորհրդանիշ Ալեն Դելոնը 83 տարեկանում գրել է նոր երգ: Այդ մասին հաղորդել է Closer-ը, նշելով՝
«Սա ապացույցն է այն բանի, որ 83 տարեկանում էլ դերասանը դեռ լի է էներգիայով»:
Ստեղծագործությունը կոչվում է Je n’aime que toi («Ես սիրում եմ միայն քեզ»): Երգի բառերը գրել է ֆրանսիացի Ջուլիա Պարին, իսկ երաժշտությունը՝ կանադացի Ռիկ Էլիսոնը: Դերասանը երգը ձայնագրել է Փարիզում՝ Saint Germain ստուդիայում:
Տեսահոլովակում, որն իրենից ներկայացնում է ձայնագրման պրոցեսը, Ալեն Դելոնի կողքին Էլիսոնը նվագում է դաշնամուր, իսկ Պարին հետևում է այդ ամենին: