Ադրբեջանում աղոթել են «Ղարաբաղը վերադարձնելու» համար (լուսանկար)
Մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ Ադրբեջանի բոլոր մզկիթներում տոնական նամազ է կատարվել, հայտնում է Vesti.az-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ հարյուր հազարավոր մարդիկ աղոթել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման», «օկուպացված տարածքների վերադարձի», Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար:
Նշվում է, որ Բաքվի Թեզեփիր մզկիթում անցկացված տոնական նամազին մասնակցել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն: