Որևիցե մեկը անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի
ԲՀԿ-ն այսօր խմբակցության նիստ է արել, որտեղ անդրադարձ է կատարվել իրենց պատգամավորներից Վարդան Ղուկասյանի թույլ տված մի արտահայտությանը՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին: Ղուկասյանը դա հայտարարել էր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ես այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել՝ որևիցե մեկը անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի, խմբակցություն է, ընդհանուր որոշում պետք է կայացվի»,-ասաց Ծառուկյանը: