«Չգիտեմ՝ ինչպես նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ երեկ»․ Սիրուշոն՝ Ստեփանակերտում տեղի ունեցած համերգի մասին
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է բեմում։ Հայտնի երգչուհին երեկ երեկոյան համերգով հանդես է եկել Ստեփանակերտում։ Կադրին կից սիրված երգչուհին գրել է․ «Չգիտեմ՝ ինչպես նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ երեկ....))))))))))))))))))))))))))»։
Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ ներկայացել էր քնքուշ կերպարում։ Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, սեւ զգեստ եւ ժակետ։ Կադրերին կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Սեւան․ Արցախի ճանապարհին»։