Բանակցում են հարգանքով, ոչ թե պահանջով. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը, հնարավոր է, ցանկություն հայտնի բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Միացյալ Նահանգները ճնշում չգործադրի Թեհրանի վրա և հարգանք ցուցաբերի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Մենք տրամաբանության և բանակցությունների կողմնակից ենք, եթե մյուս կողմը բանակցությունների սեղանի շուրջ նստի հարգանքով և հետևի միջազգային նորմերին, ոչ թե բանակցություններ վարելու հրաման տա»,- հայտարարել է Ռոհանին:
Ավելի վաղ Ռոհանին չէր բացառել, որ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների չեղարկման դեպքում Միացյալ Նահանգների հետ հնարավոր է բանակցություններ սկսվեն:
Օրերս Թրամփը Ճապոնիայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Իրանի հետ բավական բարդ հարաբերություններին՝ նշելով, որ ամերիկյան կողմը չի ձգտում Իրանում իշխող ռեժիմի փոփոխության հասնել՝ չնայած, որ Թեհրանի և Վաշնգտոնի միջև փոխհարաբերությունները խիստ լարված են: