Կադիրովի որդին նկարահանվել է թուրքական սերիալում (տեսանյութ)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ 11-ամյա Ադամ Կադիրովը, նկարահանվել է թուրքական արտադրության Diriliş: Ertuğrul հեռուստասերիալում:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է տղայի ազգականներից մեկը՝ Թուրպալ Ալի Իբրահիմովը, որը փոքրիկ Կադիրովի մասնակցությամբ դրվագի տեսագրությունն է հրապարակել:
Ավելի վաղ Ռամզան Կադիրովը խոստովանել էր, որ Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման 1-ի հոր կյանքի մասին պատմող սերիալը լայն տարածում ունի Չեչնիայում և որ իր ընտանիքը ևս այն դիտում է: