Դալայ-լամայի երջանկության դեղատոմսը
Երջանկությունը կապված է «վեցերորդ գիտակցության» եւ «խելքի հանգստության», այլ ոչ թե զգացողությունների հինգ օրգանների եւ նյութական ձեռքբերումների հետ, ասել է 83-ամյա Դալայ-լաման ՌԻԱ «Նովոստիի» բացառիկ հարցազրույցում։
«Իսկ իսկական երջանկությունը կապված է վեցերորդ գիտակցության հետ... Բուդդայականությունում առանձնացնում են գիտակցության հինգ տեսակ՝ կապված զգացողությունների օրգանների հետ, իսկ վեցերորդը մենթալ է... Իսկական երջնակությունն առաջ են բերում ոչ թե զգացումների օրգաններից ստացված զգացողությունները, այլ մենթալ բնույթի ապրումները։ Դրա համար էլ, եթե դուք տհաճ զգացողություններ եք ունենում՝ կապված զգացումների օրգանների հետ, ապա մենթալ մակարդակում աշխատանքի որոշակի փորձի առկայությամբ դուք կարող եք պահպանել մտքի հանդարտությունը»,- ասել է Դալայ-լաման՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես երջանիկ լինել։
Նրա խոսքով՝ «արեւմտյան աշխարհում կրթությունն ընդհանուր առմամբ ուղղված է նյութական արժեքներ ձեռք բերելուն, բայց «նյութական արժեքները կարող են մեզ նվիրել միայն զգայական վայելքներ»։ Մարդիկ նաեւ բավականություն ստանում են մարզական մրցումներից եւ հանդիսություններից, գեղեցիկ երաժշտությունից, համեղ կերակուրից, հաճելի բույրերից, հպումներից, այդ թվում սեռական հաճույքից։ «Երջանկության զգացողությունը, որը նրանք զգում են, լիովին հիմնված է զգայական ընկալման վրա։ Նման երջանկությունը մշտական չէ։ Երբ դուք ինչ-որ նյութական պատճառ ունեք երջանկության համար, դուք երջանիկ եք։ Երբ դրանք անհետանում են, ձեզ մոտ մնում են միայն հիշողություններ»,- նշել է հոգեւոր առաջնորդը։
Նա ընդգծել է, որ «մենթալ գիտակցությունը զգացողությունների օրգանների գիտակցության հետ կապված ձեւերից բարձր է»։ «Բայց ելնելով այն բանից, որ մենք վարում ենք մատերիալիստական կենսակերպ, մենք դառնում ենք զգացական ապրումների ստրուկը»,- փաստել է Դալայ-լաման։ Նա բոլորին կոչ է արել գիտակցված լինել երջանիկ, հեռանալ «ստրկությունից»,- «աշխատել մենթալ մակարդակով» եւ հասնել «մտքի հանդարտության»։
«Տարբեր կրոնական եւ փիլիսոփայական ավանդույթների մեջ Նալանդայի համալսարան-վանքի ավանդույթն ամենաարդիականն ու գիտականն է։ Դուք կարող ենք այն կիրառել... Բացի այդ, այսօր ավելի շատ ոչ բուդդայականներ կան ռուսաստանցիների մեջ, այդ թվում ՄՊՀ համալսարանի պրոֆեսորների շարքում, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում Նալանդայի ավանդույթի հանդեպ, մտքի մասին գիտության հանդեպ։ Դա հուսադրող նշան է։ Հիմա իրավիճակն իսկապես հասունացել է։ Քանի որ Ռուսաստանը մեծ երկիր է, նաեւ կամուրջ է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, այն կարող է էական ավանդ ներդնել մտքի հանդարտության գաղափարի զարգացման մեջ»,- նշել է Դալայ-լաման։