Պատերազմը դեռ չի ավարտվել․ Իլհամ Ալիեւը խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին
Մայիսի 28-ին Ադրբեջանում եւս նշում են Հանրապետության տոնը։ Այս առթիվ ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը կարելի է համարել ստանդարտ ուղերձներից մեկը Բաքվի իշխանավորների համար։
Ինչպես եւ կարելի է սպասել՝ Ալիեւը չի շրջանցել Ղարաբաղյան կարգավորման թեման եւ բավական ռազմատենչ արտահայտություններ է արել այս առնչությամբ։
Ինչպես հայտնում է АЗЕРТАДЖ-ը, Ալիեւը մասնավորապես ասել է, որ պատերազմը դեռեւս չի ավարտվել ու իր երկիրն ապրում է պատերազմական պայմաններում։ Հետեւաբար՝ Բաքվի համար հիմնական առաջնահերթ խնդիրներից մեկը կշարունակի մնալ ռազմական հզորության աճեցումը։
Ադրբեջանի ղեկավարը ներկայացրել է բանակում իր կողմից իրականացված փոփոխությունները՝ շեշտելով, որ զորամասերի 80 տոկոսը թարմացված է։