Համացանցում գործարկվել է 450 տարի տևողությամբ ուղիղ հեռարձակում (տեսանյութ)
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը մայիսի 10-ին գործարկել է Facebook-ում առցանց հեռարձակում, որտեղ ցուցադրվում է պլաստիկ շշի տարրալուծման գործընթացը։
Ինչպես նշում է բնապահպանական կազմակերպությունը, լիարժեք տարրալուծման համար կպահանջվի մոտ 450 տարի, հենց այդքան էլ կտևի հեռարձակումը։
Կազմակերպիչների խոսքով՝ նման ակցիան պետք է մարդկանց ուշադրությունը սևեռի պլաստիկ աղբով շրջակա միջավայրի աղտոտման խնդրի վրա։