Սերժ Սարգսյանի եղբորը թույլատրել են մեկնել արտերկիր
Սերժ Սարգսյանի եղբայր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին նախաքննական մարմինը թույլատրել է դուրս գալ երկրից։
Այս տեղեկությունը «Ա1+»-ի փոխանցմամբ՝ հաստատել է վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը։ Փաստաբանի խոսքով՝ Սարգսյանը եվրոպական երկրներում բուժումը կիսատ թողնելով՝ վերադարձել էր Հայաստան՝ մասնակցելու իր գործով քննչական որոշ միջոցառումների։