Այսօր՝ 26 հունվարի 2020թ., 00:00
«Արարատ-Արմենիան» հաղթել է կիպրական թիմին հայկական ֆուտբոլին ծանոթ հաշվով Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթում է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողության համար Աշխարհն առանց հոտի. ի՞նչ խնդիրների հետ են բախվում մարդիկ, որոնք չունեն հոտառություն Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյան «Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան Բատորին» Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը․ Արթուր Վանեցյան Մեկը չկա՞ր՝ համոզեր Փաշինյանին՝ նման ցածր, ամոթալի գրառում չկատարի․ Մելիքյան Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է ԱՄՆ-ում հաստատել են կորոնավիրուսի երրորդ դեպքը Չեչնիայում առնվազն 25 մարդ է ձերբակալվել նախագահ Կադիրովի ֆոտոկոլաժը տարածելու համար Հրայր Թովմասյանն իր փաստաբաններին խնդրել է պատրաստել հայցադիմումը․ Ամրամ Մակինյանը՝ վարչապետի ներկայացրած փաստի մասին Հայտնի է դարձել Իսպանիային արտահանձնված օրենքով գող Տարոյի ճակատագիրը Ես իրոք խորը ցավ եմ ապրում, որ այսօր մեր երկիրը ղեկավարվում է այս անձի կողմից. Արա Վարդանյանը՝ վարչապետի գրառման մասին Հրայր Թովմասյանի փաստաբանները կարող են այս դասական զրպարտչին դատի տալ. Նարեկ Սամսոնյանը՝ վարչապետի գրառման մասին Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից Պետության ղեկավարն այս կարգի էժան չի լինում. Սամվել Ֆարմանյանը՝ ՍԴ նախագահի վերաբերյալ վարչապետի գրառման մասին Լիվերպուլը կդառնար չեմպիոն նաև Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում․ Գվարդիոլա ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային Խարբերդի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Ահա եւ Նիկոլ Փաշինյանի «զորեղ» ապացույցը Արարատի մարզպետի ցնցող գրառումը. Ոսկետափցիները պահանջել են սպանել Սերժ Սարգսյանին, բայց Նիկոլ Փաշինյանը հերոսաբար մերժել է առաջարկը Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ Նիկոլ Փաշինյանը նայում է լրագրողի դեմքին ու ասում, թե ինքը տեղյակ չէ․ Արսեն Բաբայան Հայաստանում նույնպես «իզմեր» չկան, կան ինքնանպատակ սևերի ու սպիտակների անգաղափար բաժանում․ քաղաքագետ Առաջիկա 5 օրերին ոչ ձյուն կլինի, ոչ էլ անձրեւ ««Արմաթն» ուզում են ժեշտ սարքել» Կարեն Վարդանյան Անատի Սաքանյանն առայժմ բացել է միայն ուսը (Լուսանկար) Քրիստինա Ագիլերային կրկին մերկացրել են, բայց նա դեմ չի եղել (Լուսանկար) Կիսամերկ լուսանկար եւ հայրենասիրական գրառում Իննա Խոջամիրյանից (Լուսանկար) Բարսելոնան կրկին մտածում է մարզչի փոփոխության մասին Իրանի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել Թրամփին հիմնվել փաստերի, ոչ թե ԶԼՄ-ների վերնագրերի վրա Վարչապետն այսուհետ նաեւ քննիչ է, դատախազ եւ դատավոր Տարի ու կես անց «տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է․ Ռուբեն Մելիքյան Երկու արմավիրցի հենց նոր իմանալով ցեղասպանության մասին զինվել են եւ փորձել անցնել Թուրքիայի սահմանը Հերթը հասավ Աջափնյակի կրպակներին «Երկու ոտքով աչք մտնելուց առաջ»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը Փաշինյանը նախ շնորհավորել է ավստրիալիացիներին, ապա հնդիկներին Սիրիայի կառավարական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Իդլիբ և Հալեպ նահանգներում Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում՝ ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտների ուղղությամբ «Հրայր Թովմասյանին ասել են՝ եթե դեմ ես, դիմում գրիր»․ Արծրուն Պեպանյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում. Վանեցյան Չինացի բուժքույրը հայտնել է, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է արդեն 90 000 մարդ. նա տեսաուղերձ է հրապարակել Անմեղության կանխավարկածը բնաջնջվեց Եւս երկու ֆեյսբուքյան գրառում Փաշինյանից Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել լեհ քաղաքական գործիչների դեմ «ВамНеСтыдно» հեշթեգով ակցիա իրականացնել Փաշինյանին հունից հանում է Հրայր Թովմասյան անուն-ազգանունը. Միհրան Հակոբյան Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք. Նիկոլ Փաշինյան Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի. Ճանապարհները Հայաստանում Հունվարի 26-ը Առանց ինտերնետի միջազգային օրն է ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է աշխարհում հակասեմիտականության աճի մասին Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց. ՀՅԴ ԳՄ անդամն արձագանքում է վարչապետին Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ուկրաինայի բնակչությունը 2001 թվականից կրճատվել է 11,45 միլիոն մարդով Իրանը հայտարարել է, որ կարող են ուրան հարստացնել տոկոսային առումով ցանկացած մակարդակի Սլովակիայի ազգային թանգարանից 1 մլն եվրոյի հին մետաղադրամներ են գողացել Ժողովուրդ, հանգիստ քնեք. Նիկոլը կատակ էր անում Սահմանադրական փոփոխությունների սկիզբն անլուրջ է, նման հանձնաժողովով որակ ապահովել չեն կարող. սահմանադրագետ Վարչապետի հարցին պատասխանում եմ․ ահա նրանք են իշխանության ներսի սորոսականները (Video) Տիգրան Բարսեղյան․ Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Գնացեք, որտեղ ուզում եք բողոքեք». Սպաները բողոքում են դասընթացից դուրս թողնելու համար Մեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրություն Ժիրինովսկին Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը բնութագրել է որպես «ԱՄՆ-ի սադրանք» UFC-ի մարտիկը միաժամանակ մենամարտել է երկու աղջկա հետ և հաղթել (տեսանյութ) Բարսելոնան ու Յուվենտուսը ֆուտբոլիստների փոխանակում իրականացրին Պամելա Անդերսոնը պատմել է բռնաբարության մասին Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ.Նիկոլ Փաշինյան Երիտասարդության պահպանման բալզամ արեւելքից. 3 կախարդական բաղադրիչ Մոդելն առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել և զարմացել քննադատությունից Չինաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են. ծանր իրավիճակի մասին զգուշացրել է երկրի ղեկավար Սի Ծինփինը Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու. Դավիթ Խաժակյան Քաղավիացիայի կոմիտեում առերևույթ խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել Զելենսկին նշել է, թե որն է իր գլխավոր նախագահական հավակնությունը Ի՞նչ է տեղի ունեցել զբոսաշրջային այցելությունների հետ Բացահայտ սուտ՝ օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են, այլ՝ նվազել Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Էդուարդ Շարմազանով Գործազուրկների թիվը ոչ թե նվազել է, այլ՝ աճել, վարչապետն այլ բան է ասում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստել է «Աստանայի» հաղթանակին Պորտուգալիայում ՌԴ Կառավարության մեջ փոփոխությունները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա. դեսպան Արարատ-2-ը Դիլիջանին հաղթել է ջախջախիչ հաշվով Թբիլիսիում վերելակում նորածին երեխա է հայտնաբերվել
Հարցում

Անցումային արդարադատությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան լուծելու է. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ անցումային արդարդատության ներդրման խնդիրներին, այդ թեմայով կազմակերպված ԱԺ լսումներին և դատաիրավական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների իր տեսլականին։

-Տիկի՛ն Վարդանյան, անցումային արդարադատության մասին ԱԺ քննարկումներին հետևե՞լ եք։ Փորձագետ Ռուբեն Կարանզայի դիտարկումներն ինչպե՞ս կգնահատեք։

–Իմ կարծիքով՝ դրանք միայն խորացրին կասկածները և մտահոգությունները և ոչ մի հարցի պատասխան չտվեցին։ Չկար որևէ հստակ հայեցակարգ, հստակ ծրագիր, որի վերաբերյալ առարկայական քննարկում կընթանար: Տպավորություն էր, որ լսումները կազմակերպվել էին, որպեսզի համոզեին, թե որքան լավ բան է անցումային արդարադատությունը: Հրավիրված փորձագետը չհիմնավորեց, թե որքանո՞վ է իրավիճակը Հայաստանում նման այն երկրների իրավիճակին, որոնցում ինքն ուսումնասիրություն է կատարել, կամ արդյո՞ք Հայաստանի ներկա իրավիճակի մասին ինքը զեկույց ներկայացնելու է, և կամ Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ռեկոմենդացիաներից առաջ ուսումնասիրություններ իրականացվել են կամ իրականացվելու են։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե. ի վերջո, ինչ մոդել է քննարկվում: Սա շատ արհեստական միջոցառման տպավորություն էր թողնում։

–Ըստ Ձեզ՝ անցումային արդարադատության անհրաժեշտությունը կա՞ Հայաստանում։

–Ես կարծում եմ, որ մենք դատաիրավական համակարգի բարեփոխման կարիք ունենք: Մենք արդեն իսկ պետք է ունենայինք համակարգի ռեֆորմների հայեցակարգ, ռազմավարություն: Եվ դատաիրավական համակարգ ասելով՝ պետք է հասկանանք ոչ միայն դատարանները, այլև նախաքննական մարմինները, Դատախազությունը: Այն, որ այսօր այս մարմինները շարունակում են մնալ իշխանությունների կամակատար, ամենևին չի նշանակում, որ բարեփոխման կարիք չունեն, և, որ մնացած գործերով վայելում են հասարակության վստահությունը:

Անցումային արդարադատությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան լուծելու է: Անցումային արդարադատությունը նպատակ ունի հասարակության մեջ արդարություն և հաշտություն հաստատել, ինչպես նաև վերականգնել սոցիալական վստահությունը: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է բավարարի հասարակության տարբեր շերտերի սպասումները: Սպասումների չիրականացման դեպքում հասարակության մոտ նոր լարվածության, նոր թշնամանքի ալիք է սկսվելու:

-Ձեզ համար հասկանալի՞ են իշխանությունների դիրքորոշումներնանցումային արդարադատության ներդրման և վեթինգի անհրաժեշտությանմասին։

–Տպավորություն է, որ ոչ ոք չի պատկերացնում՝ խոսքն ինչի մասին է, 100 տոկոսանոց անպատրաստվածություն կա, և աղմուկը շատ ավելի շատ է, քան բուն գործը։ Կարծում եմ՝ շատերի համար անցումային արդարադատության մոդելի վերաբերյալ հստակ պատկերացում չկա, քանի որ ներկայացվող նպատակները և դրանց հասնելու ճանապարհներն այդպես էլ հստակ չեն ուրվագծվում և առարկայական քննարկման առարկա չեն դառնում:

Ինչ վերաբերում է վեթինգին, ապա այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան: Այն, որ Հայաստանում իրապես պետք են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, անվիճելի է: Բայց փոփոխությունները չպետք է ուղղված լինեն դատարանները և դատավորներին իշխանության կամակատար դարձնելուն:

Դրա փոխարեն, որպես առաջին քայլ, ուղղակի պետք է դադարեցնել իշխանության կամքին հակառակվող դատավորների նկատմամբ ագրեսիան ու ճնշումները՝ էլ դիսերտացիայի գրաքննություն, էլ այդ հարցի քննարկում ԱԺ հանձնաժողովում, էլ գիտական եզրակացությունների ներկայացում դրանց համար ոչ կոմպետենտ մարդկանց կողմից: Սա էժան քայլ է, բայց եթե այս կերպ կոտրեն իշխանության կամքին հակառակվող դատավորներին, վաղն ամբողջ համակարգն են կոտրելու:

Վեթինգն ունի մի նուրբ սահման, որից այն կողմ մարդու իրավունքների և արժանապատվության կոպիտ խախտում կարող է լինել: Ի վերջո, ովքեր են լինելու վեթինգ իրականացնողները: Վեթինգն ամենևին մատնագրեր ներկայացնելու ինտիտուտ չէ, որ ով ինչ «նյութ» ունի՝ ներկայացնի:

Եվս մեկ տպավորություն է ձևավորվում, որ այս ամենը դրսից ինչ-որ անտեսանելի ձեռք է անում, և այն արդեն սկսել է ձևավորել Հայաստանի ներքին օրակարգը։ Ես սա ինչու եմ բարձրաձայնում՝ եթե Փաշինյանի իշխանությունը սա չի գիտակցում, ապա ես ահազանգում եմ՝ ուշադիր եղեք, զգոն եղեք, իսկ եթե սա գիտակցված է արվում, ապա զգոն պետք է լինենք մենք բոլորս, որովհետև սա երկիրն ապակայուցանելու ահռելի ռեսուրս ունի։ Սա լինելու է ներքին թշնամանքի, վրեժի, ունեցվածքի խլման, կապիտալի արտահոսքի, սուտ մատնության ցունամի։

Պատահակա՞ն է արդյոք, բայց նման գաղափարների ակտիվացմանը զուգահեռ՝ ուժեղանում են կոնկրետ անձանց նկատմամբ ուղղորդվող թիրախավորված հարձակումները։ Հստակ, օրինակ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հանդեպ։ Ակնհայտ արհեստական թիրախավորված հարձակում, որի նպատակը մեկն է՝ ապակայունացնել երկիրը։ Մի կողմից՝ պետության կայունությունը խարխլող գաղափարներ, մյուս կողմից՝ դատաիրավական վիրաբուժական միջամտություն, որը դարձյալ արհեստական է, և երրորդը՝ ԱԱԾ պետի դեմ հարձակումներ։ Մինչ այդ թշնամի էին հռչակվել Արցախյան ուժերը, հաղթանակի հրամանատարները և այլք։ Պետք է հաշվել՝ ում է սա ձեռք տալիս։ Հայաստանի շահը, անկեղծ ասած, չի երևում։

Բայց եթե խոսում ենք վեթինգի մասին, ապա ուշադրություն կհրավիրեի ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի ասածի վրա՝ ողջ պետական համակարգի վեթինգի մասին։

Իրականում շատ կարևոր գաղափար է դառնում, և դա առաջին հերթին՝ վերաբերում է ուղղակի փողոցից եկած նոր իշխանության ներկայացուցիչներին: Հասարակությունը չգիտի՝ նրանք ովքեր են, որ շրջանակներից, ինչ պայմանավորվածությունների և պարտավորությունների մեջ են, նրանց վրա ովքեր և ինչպես են ազդում, որ պետությունները, որ ուժերը, որ ծառայությունները, և այլն։

–Հայաստանում կա՞ն մարդիկ, ովքեր կարող են ընդգրկվել վեթինգ, անցումային արդարադատություն իրականացնող մարմիններում։

–Հայաստանում արդեն իսկ որակյալ կադրերի պակաս կա: Բացի այդ, ոչ իշխանական կողմնորոշում ունեցող մասնագետները դիտարկվում են՝ որպես հակահեղափոխական, և միայն իշխանամետներն են, որ կարող են ներկայացվել՝ իբրև «անաչառ». այս դեպքում վեթինգ և անցումային արդարադատություն իրականացնելու են կուսակցական «տրոյկա»-ները:

website by Sargssyan