Շաուրմա՞, իսկապե՞ս. Կիևի բնակիչներին դուր չի եկել Զելենսկիի շնորհավորանքը
Կիևի բնակիչներին դուր չի եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի շնորհավորանքը` քաղաքի օրվան նվիրված: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում ջերմ շնորհավորանքներ է հղել քաղաքին, որում ապրում է շուրջ 15 տարի, սակայն նրա խոսքերը քննադատության տեղիք են տվել:
«Կիև եմ եկել 2003 թվականին: Ինքս գիտեմ, որ մայրաքաղաքում հատուկ սեր են տածում այն մարդկանց նկատմամբ, որոնք եկել են քաղաքը հմայելու: Կիևը հպարտ և խիստ քաղաք է: Հիանալի է զգալ ծաղկող լորիների և շաուրմայի հոտը` մետրոների դիմաց»,- գրել է Զելենսկին:
«Շաուրմա՞: Իսկապե՞ս: Թեև ինչու զարմանալ, ավելիին նա ունակ չէր»,- գրել են սոցցանցերում: «Երջանկության և տխրության քաղաք, հեղափոխության, ազատության և հաղթանակների քաղաք, տաճարներ, Դնեպր և այլն… Այսպես պետք է նկարագրել քաղաքը, ոչ թե շաուրմա»,- հավելել են մյուսները:)