«Որևէ մեկը՝ հատկապես ես, չի ցանկանում, որպեսզի սարսափելի բաներ տեղի ունենան». Թրամփը՝ Իրանի հետ հնարավոր բախման մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ցանկանա բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, ապա ինքը դրական արձագանքի այդ առաջարկին:
Ինչպես նշում է China Global Television Network-ը, Թրամփն այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպմանը:
«Որևէ մեկը՝ հատկապես ես, չի ցանկանում, որպեսզի սարսափելի բաներ տեղի ունենան»,-ասել է Թրամփը՝ ենթադրելով, որ Թեհրանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնի հետ:
Միացյալ Նահանգները պատրաստվում է մոտակա շաբաթներին հավելյալ զորք և տասնյակ կործանիչներ տեղակայել Մերձավոր Արևելքում, ինչը, Պենտագոնի փոխանցմամբ, պայմանավորված է վերջին շրջանում Իրանի հետ լարվածության սրացմամբ: Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ հարձակում գործել:
Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ուղարկվելիք 1500 հոգանոց զորքը առավելապես պաշտպանական դեր է ունենալու Իրանի ներկայացրած սպառնալիքի ֆոնին:
Պարբերականը նկատում է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը զգալի աճել է: Դրա ֆոնին ԱՄՆ-ն ավիակիր և տասնյակ ռմբակոծիչներ է ուղարկել Պարսից ծոց:
Ստեղծված իրավիճակն անհանգստացրել է Կոնգրեսի անդամներին, որոնք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն շարժվում է դեպի Իրանի հետ բացահայտ առճակատում:
«Իրականում ես կարծում եմ, որ Իրանը չի ցանկանում պատերազմել և այլ էլ մեզ հետ»,-ասել է Թրամփը: