Վեթինգի գործընթացին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն․ Սվիտալսկի
Ամենուրք վեթինգի գործընթացը շատ զգայուն է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն։ Այս մասին մայիսի 26-ին, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ամփոփման ժամանակ լրագրողներին ասել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նա ընդգծել է, որ իրենք ՀՀ–ում չեն մասնակցում ներքին քնարկումներին, թե ինչպես է պետք իրականցնել դատաիրավական բարեփոխումները․ «Մենք պատրաստ ենք կիսվել այլ երկրների փորձով, ես կրկին հղում եմ անում ձեր արդարդարտութան նախարարին, որ խոսել էր ալբանական մոդելի մասին, և կարող ենք կիսվել մեր փորձով, որովհետեւ ԵՄ-ն խորապես ներգավված է Ալբանիայում իրականացվող բարեփոխումենր գործընթացում»։
ԵՄ դեսպանի խոսքով՝ բարեփոխումների նախընտրելի մոդելը պետք է Հայաստանն ինքը որոշի․ «Որևէ մոդել չի կարող դիտվել որպես ձեր խնդիրների համադարման, որովհետեւ դուք տարբեր եք։ Հետևաբար, երբ խոսքը վեթինգի մասին է, այդ նույն վեթինգի տարբեր մոդելներ կան»։