Գերմանիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել ծառերի վրա (լուսանկարներ)
Գերմանիայի արևմտյան հատվածում փոքր, երկտեղանի Tecnam-92 ինքնաթիռն ընկել է ծառերի վրա: Զոհեր և տուժածներ չկան:
Ինքնաթիռում գտնված անձինք մոտ 10 մետր բարձրության վրա ստիպված են եղել մի քանի ժամ սպասել փրկարարներին:
Ինչպես հայտնում է Bild-ը՝ դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա դաշնային հողում:
Ինքնաթիռում եղել են 56-ամյա օդաչուն ու նրա կինը: Վթարից կրած վնասը գնահատվել է մոտ 130 հազար եվրո: