Զելենսկին պարել է «Ծիծաղի լիգա» հեռուստաշոուի բեմում (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել է «Ծիծաղի լիգա» հեռուստաշոուին, որի ընթացքում բեմում կանգնած պարել է հաղորդման մասնակիցների ու հաղորդավարների հետ:
Lenta-ի փոխանցմամբ՝ այդ պահին արված տեսանյութը համացանցում տեղադրել է հեռուստաշոուի պրոդյուսեր Սերգել Պերմանը, ավելի ուշ, սակայն, այն ջնջվել է:
Տեսանյութում Զելենսկին կանգնած է բեմում, այդ պահին բարձր երաժշտություն է հնչում, որի ներքո բոլորն սկսում են պարել, այդ թվում Զելենսկին:
Դրանից հետո Ուկրաինայի նախագահը համբուրում է շոուի ներկայիս հաղորդավար Եվգենի Կոշևոյի գլուխն ու հեռանում՝ դահլիճում տեղավորվելու:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Զելենսկին այս շոուի հաղորդավարն է եղել: