Ռոբերտ Քոչարյանի համախմբող ներուժը
Ոմանք նյարդայնանում են, շատ են նյարդայնանում, այնքան շատ, որ այդ նյարդայնությունը վերաճում է անհասկանալի եւ նույնիսկ մտահոգիչ գործողությունների եւ հայտարարությունների: Նիկոլ Փաշինյանի աջակիցների եւ դատավորներին վեթինգի ենթարկելու կողմնակիցներից մեկը իրենց գերմարդաքիչ հանրահավաքի ժամանակ դանակահարել է «Para TV» լրատվական կայքի ձայնային օեպերատորին, իսկ ՔՊ անդամ Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով հանդես եկավ, հայտարարելով, թե «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»:
Նրանք ոչ միայն նյարդային են, այլ նաեւ արդեն վտանգավոր հայտարարություններ եւ կոչեր են անում, հեռահար եւ կեղտոտ նպատակներ հետապնդելով:
Իսկ ոմանց նյարդայնության հիմնական պատճառներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, իսկ ավելի ճիշտ հանրությանը հանուն Հայաստանի համախմբելու նրա հսկայական ներուժը: Սա արդեն գնալով վերածվում է աքսեոմայի:
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը վայրիվերումներով հասավ մի կետի, երբ արդեն անելիք ունի Ռոբերտ Քոչարյանը, որը նախագահի պաշտոնը թողնելուց հետո որեւէ մտադրություն չուներ նորից մտնել մեծ քաղաքականություն, ակտիվ քաղաքականություն:
Այն առողջ ուժերը, որոնք հասկանում են, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը, թե ինչ են ուզում մեզնից եւ մեր երկրից ջիվանանմանները եւ նրանց աջակիցները, ովքեր հասկանում են, որ Արցախը զգում է բոլորիս աջակցությունը, չեն կարող թողնել երկրորդական եւ երրորդական տարածաձյնությունները եւ համախմբվել ամենակարեւոր խնդիրների կամ խնդրի շուրջ: Եւ այստեղ ավելի է կարեւորվում Ռոբերտ Քոչարյանի դերը:
Ընդ որում, համախմբումը ոչ թե լինելու է անձի շուրջ, այլ գաղափարի եւ հանուն Հայաստանի ներկայի եւ ապագայի, եւ որտեղ մեծ նշանակություն է ունենալու Ռոբերտ Քոչարյանի փորձը, գիտելիքները եւ համախմբման մեծ ներուժը:
Ահա թե ինչու են ոմանք նյարդայնանում, դանակահարում, եւ այնպիսի հայտարարություններ անում, որից հետո առնվազն պետք է բերման ենթարկվեն:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am