Հռոմի պապը հղիության արհեստական ընդհատումը համեմատել է «մարդասպան վարձելու» հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերթական անգամ դեմ է ելույթ ունեցել հղիության արհեստական ընդհատումներին՝ ընդգծելով, որ հղիությունն ընդհատել չի կարելի, նույնիսկ եթե պտուղը հիվանդ է:
Ինչպես փոխանցում է Associated Press-ը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կոչ է արել բժիշկներին փրկել դեռ չծնված երեխաներին նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում:
Ֆրանցիսկոս պապը հավելել է, որ հղիության արհեստական ընդհատումներին դիմակայելը ոչ թե կրոնական, այլ մարդկային հարց է:
«Օրինական է արդյո՞ք կյանքը դեն նետելը խնդիրը լուծելու համար: Կարելի՞ է արդյոք վարձու մարդասպանի դիմել խնդրի լուծման համար», - ասել է պապը: