Հայաստանի լեռներում տեսախցիկը կովկասյան հովազ է ֆիքսել. «Նկարահանել ենք մեր հովազին»
Տեսախցիկները Հայաստանի լեռներում կովկասյան հովազ են ֆիքսել: Այս առնչությամբ, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Facebook-ի էջում ասվում է. «Կրկին ուրբաթ է, եւ կրկին մենք նկարահանել ենք մեր հովազին՝ հայաստանյան լեռներում հանգիստ զբոսնելիս: Այս երիտասարդ, ուժեղ արուն պիտի սկիզբը դնի իր պես հիասքանչ հովազների նոր պոպուլյացիաների»: