Արցախ այցելած ռուս լրագրողին կներառեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»
Ադրբեջանի ԱԳՆ-ը մտադիր է «Известия»-ի թղթակից Գրիգորի Կլիմովին ներառել անցանկալի անձանց ցուցակում՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
«Նրա հարցում որոշ կասկածներ են առաջացել մեզ մոտ։ Ներկայում մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- գերատեսչության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևային մեկնաբանել է «Интерфакс-Азербайджан-ը։
Նրա խոսքերով՝ համապատասխան տեղեկություններ ստանալուց հետո, լրագրողի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։